Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կային Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված։[1]) Բայց այս բոլորը չե։ Յեկեղեցին ուներ և իր մեծ բանակը-վանականություն:

«Եւ դարձեալ- գրում ե Ագաթանգեղոսը,- բազում և անհամար գունդո գունդս վանականաց ի շէնս և յանշէնո, դաշտականս շինակեացս և լեռնակեացս, անձաւամուտս և արգելականս հասատատէր»:[2])

Սրանց մասին եր, վոր Կեսարիայի յեպիսկոպոսը գրում եր Գրիգորին.

«Եւ ժողովեսցես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպէս զի պետը վանացն ի նոցանե վճարեցի, և ինքեանք միայն աղօթից և ճգնութեան պարապեսցին»:[3])

Ահա վորքան հողային տակնուվրայություններ եր բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեյությամբ։ Չպետք ե մոռանալ, վոր յերկրի մակերևույթն առանց այն ել կտրտված եր մեծ ու փոքր մասերի և բաժանված եր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների մեջ, իսկ սրանց թիվն ինչպես ասում են, հասնում եր 900-ի։[4]) Յեթե նույն իսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400-ի, ինչպես առաջարկում են վոմանք, այնուամենայնիվ կունենանք մի յերկիր, կտրատված չափազանց մանր մասերի, վորոնց գյուղացի ճորտ ազգաբնակությունը ստիպված եր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ վոհմակներ։

Տարոնի քրմական խոշոր ավատապետության անկման և կտրման հետ, յերևի, կապ ուներ այն հանգամանքը, վոր այդ գավառի մնացած խոշորագույն մասին (չհաշված Աշտիշատն ու նրա հարակից հողամասերը) տիրում եր Մամիկոնյան նախարարական տոհմը, վորի բուն հայրենիքը Սպեր գավառն եր և վոր, դառնալով Գրիգորի հետ կալվածակից, անշուշտ վոչ առանց Գրիգորի աջակցության, կապվում եր ամենասերտ կապերով այդ հոգևորական խոշոր ավատապետի տոհմի հետ։ Իսկ թե ինչ տեսակ խոշոր նվաճում եր այս բանը հունական քրիստոնեյության կողմնակիցների համար, կարելի յե յեզրակացնել այն փաստից, վոր Մամիկոնյանները ժառանգաբար ունեյին իրանց ձեռքում հայ բանակի գլխավոր հրամանատարությունը։ Այսպիսով քրմական հարուստ կալվածը կապում եր յեկեղեցին զորանոցի հետ և դառնում

  1. Ագաթանգեղոս, յեր. 637
  2. Անդ. յեր. 629
  3. Զենոր, յեր. 11.
  4. Տես իմ «Հայոց Պատմություն», հատ. Ա. Թիֆլիս, 1917, յեր. 489