Էջ:Khoja Capital.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


յերկար չպիտի սպասե։ Վարդապետը նախ գնաց Եջմիածին, բայց այդտեղ հուսակտուր յեղավ: Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը չուզեց լքել իր նախորդների չեզոք դիրքը։

Ուրիշ եր վերաբերմունքը Գանձասարի վանքում: Յեսայի կաթողիկոսը գրկաբաց ընգունեց Մինաս վարդապետին, վոգևորվեց նրա բերած ցարական պատգամով և այդ որից իսկ դարձավ իսկական ազատագրական գործիչ, վոչ թե դիվանագիտական իմաստով, ինչպես Որին եր, վոր և մնաց անգերազանցելի այլ կազմակերպչական բուռն յեռանդով, վորի կողմից շատ գերազանցեց Որիին… Նա շտապեց իր ցարասիրական ջերմեռանդությունն սփռել «Պետր Ալեքսեյիչ մեծի թագվորի» առաջ մի կոնդակով, վորի պատմողական մասը հետևյալն եր.

«Եւ ընդ այս յուշ լիցի մեծի տէրութեանդ զի յառաջ քան զայս առաքեալ ի քումմէ թագաւորութենէդ Ւսրայէլ Օրի դեսպանն եկն երկիրս հայոց և զհամբաւ բարեյաղթութեանդ սփռեալ տարածեաց ի լսելիս մեր ամենեցուն. և այնքան յորդորեցաք ի սէր քո, մինչ ես իմովք միաբանիւք ելեալ ընդ նմա հանդերձ սուղ ինչ ընծայիւք եկինք մինչև ի Յաշտարխան քաղաք, առ ի տեսութիւն մեծ և բարձր թագաւորութեանդ. ապա վասն մեր մեղացն չեղև կատարումն խնդրուածոց մերոց. վասն զի դեսպանն անդ մեռաւ և զամենայն ինչս նորա և մեր ցիր և ցան արարին. և ոչ ոք չունէաք ասպնջական և ծանօթ դարձեալ դարձաք յետս և եկաք յերկիրս մեր: Իսկ այժմ կրկին առաքեալ ի մեծէ թկդաւորութենէդ եղբայրս մեր Մինաս վարդապետս որ ի յազգէ մերմէ եկն եհաս յերկիրս մեր և առ մեզ և զբարի և աստուածահաճոյ կամք և խորհուրդ քաջազօր թագաւորութեանդ ծանոյց մեզ. և մեր լսելով զուարճացաք և ցնծացաք ի հոգի և ի մարմին, և յօժար սրտիւ կամիմք ընդ հովանեաւ թևոց քոց լինիլ. եթէ հաճեսցի տէրութիւն քո ի մեզ, և գթասցեսի վերայ թշուառութեան մերում, մեք պատրաստ եմք ընդ առաջ քո ըստ իմում կարողութեանս և մեք նահանգիս մելիքովք մեծումեծով և փոքումբք և ցորժամ կամեսցի հզօր և մեծ թագաւորութիւնդ յաճապարել այսր կամօքն Աստուծոյ, յորժամ զնշան գործոյն խնդրեմք ցուցանել մեզ, զի առաւել հաստատ լիցուք ի վերայ խորհրդեանս և ապա զամենայն հանգամանօք երկրիս ծանուսցուք առաջի քո, բայց այժմ ևս փոքր ի շատԷ առ բերան ասացեալ եմք Մինաս վարդապետիդ և ինքն ևս ականատես եղև ամենայն որպիսութեանց տեղեացս, զոր յայտնելոց Է առաջի մեծի թագաւորութեանդ. և տերութիւն քո եղիցի ողջ ընդ երկար աւուրս և հաստատուն ի փառս քրիստոսի և ի պարծանս մեր. Ամեն. 1716թ. ոգոստոսի 10»[1]):

Այս մի ամբողջ զինվորական պայմանադրություն եր, բայց միակողմանի. Յեսային իր վրա վերցնում եր մի շարք պարտավորություններ , բայց անհայտ եր մնում, թե ինչ եյին մյուս կողմի պարտավորությունները։ Անորոշ-մշուշային եր մնում «հովանվոր թեվերի» արտահայտությունը, վորոնք, իհարկե, ռուսական

  1. Эзов, с. 315-316.