Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանելու համար՝ ահագին քանակությամբ իջնում եյին իրանց ձյունեղեն բարձրություններից և հրաբղխային լավայի պես տարածվում եյին հարավային Կովկասի պարսկապատկան հովիտներում ու դաշտավայրերում, ամեն տեղ սփռելով մահ ու ավերանք:

Ռուսաց. կառավարությունն ուշի ուշով հետևում եր այս շարժումներին, վորոնք շոշափում եյին նրա նկատառումները մերձկասպիական յերկիրների վերաբերմամբ: Վտանգավոր եյին այդ շարժումները մանավանդ այն պատճառով, վոր նրանց մեջ ռուսներն իրավացի կերպով տեսնում եյին Թյուրքիայի մատը: Ակնհայտ եր, որինակ, վոր Դաղստանի հռչակված առաջնորդներից մեկը, Դոուդ բեկ անունով, շարունակ հարաբերությունների մեջ եր ոսմանյան կառավարության հետ և իր արշավանքները տանում եր նրա ցուցմունքների համաձայն: Յեվ ռուսական դիվանագիտությունը բոլոր հիմքերն ուներ սպասելու, վոր մի որ չե մի որ կասպիական յեզերքներում ռուսաց տիրապետությունն իրան կանխած կտեսներ ոսմանյան տիրապետությունը: Ուստի գործի գցեց իր միջոցները: Իսկ այդ միջոցների մեջ վերջին տեղը չեր բռնում հայոց հարցը։

1715 թվին Պետրոսը Պարսկաստան եր ուղարկում մի նոր դեսպանություն: Դեսպան Արտեմիյ Վոլինսկին հրաման ուներ հետազոտելու պարսկական բոլոր գործերը, յերկրի աշխարհագրական դիրքը, զինվորական ույժերը, ռազմական ճանապարհները: Այսքանն, իհարկե, գաղտնի պիտի կատարվեր: Իսկ դեսպանության աշկարա նպատակ հայտարարվում եր առևտրական դաշնագիր կնքելը պարսից կաոավարության հետ: Դեսպանին տրված հրահանգների մեջ կար և այս կետը. «Տեղեկություններ հավաքել հայ ժողովրդի մասին, շատ ե նա և ինչ տեղերում ե ապրում: Հայերի մեջ կան նշանավոր մարդիկ ազնվականներից կամ վաճառականներից և ինչպես են նրանք վերաբերվում դեպի ցարական մեծությունը. սիրով և քաղցրությամբ վարվել նրանց հետ և բարեկամություն հաստատել[1])» Այդ բավական չեր: Ինքը ցարն ել քայլեր եր անում հայերին իր հետ բարեկամացնելու համար: Յեվ այդ նպատակով արխիվից հանել եր տալիս Որիի ծրագիրը:

1716 թվին Մինաս վարդապետը հրաման եր սատանում գնալ Հայաստան և անձամբ տանել այնտեղի գլխավորներին ցարի հուսադրական խոստումը և առաջարկություն՝ վոր յերկիրը պատրաստ լինի ռուսների ազատագրական արշավանքին, վորին նա

  1. С.Соловьев-«История России», М. 1868, т. 18, с. 28