Էջ:Khoja Capital.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թագավոր Վախթանգ 6–դի հետ։ Հայտնի յե այս թագավորն իր շատ գնահատելի մշակութային գործունեյությամբ վրացիների մեջ, բայց պակաս հետաքրքրական չե և նրա ճակատագիրը։ Մեկն եր դա իր ժամանակների հազվագյուտ վրացական թագավորներից, վորոնք գահակալեցին, մնալով քրիստոնեյական կրոնի մեջ, առանց ընդունելու, մահմեդականություն, ինչպես վոր այս անպայման պարտավորություն եր դարձրել Շահ-Աբբաս առաջինը։ Սակայն, քրիստոնյա մնալը նշանակում եր հաստատություն չգտնել Շահի կողմից, և Վախթանգն, այդպիսի հաստատություն ստանալու համար, գնում եր Սպահան, բայց այստեղ նրան ստիպում եյին մահմեդական դառնալ Հյուսեյին—Ղուլի–խան անունով, գահազուրկ եյին անում և նշանակելով պարսից զորքերի հրամանատար, ուղարկում եյին պատերազմելու ավղանների դեմ։ Վախթանգը ակամա յեր կրոնափոխ յեղել, ատում եր պարսիկներին և միշտ այն մտքին եր, թե պետք ե ոգուտ քաղել պարսից պետականության անկումից և ազատել Վրաստանը պարսկական բռնակալությունից ու վերականգնել նրա նախկին անկախությունը։ Բոլոր այսպես մտածող վրացիների հետ նա ել իր հույսը դրել եր Ռուսաստանի վրա։ Պետրոսի արևելյան քաղաքականությունը կարող եր միայն վառել նրա հույսը և նա դառնում եր ջերմեռանդ և վոգևորված ռուսասեր, մանավանդ Վոլինսկու դեսպանության ժամանակ, յերբ ամենքի համար անժխտելի յեր դառնում, թե յեկել հասել ե աշխատելու ժամանակը։ Յեվ Վախթանգն ինքն ել աշխատում եր մի կողմից պարսիկների մոտ՝ իր կորցրած գահը յետ ստանալու համար` իսկ մյուս կողմից ել ռուսների հետ խոսելու պայմանավորվելու համար։ Ահա այս մասին եր փորձում Փարսադան բեկը խոսք բաց անել դեսպան Վոլինսկու հետ։

Փարսադան–բեկը[1]) ծառայում եր Վախթանգի մոտ և մի անգամ ել Սպահանում եր տեսակցել Վոլինսկու հետ։ Շամախի գնալու պատրվակը բավական անմեղ եր։ Փարսադան բեկը առաջ ու առաջ շնորհակալություն եր հայտնում ռուսաց ցարին, վոր նա խնամք ե տածում դեպի Վախթանգի ազգականները, վորոնք ապրում եյին Մոսկվայում։ Ապա Վախթանգը խնդրումն եր, վոր որթողոքս յեկեղեցին իրան չանիծե մահմեդական դարձած լինելու համար։ Աշխարհային փառքի, վոչ ել ապականացու հարստության համար չե,- ասում եր նա,-վոր յես ընդունել եմ մահմեդական զզվելի որենքը, այլ իմ ընտանիքն ազատելու համար: Նա հույս

  1. Ռուսերենի մեջ (С. Соловьев- „История России“ т. 18 с. 31) միշտ «Փարսեդան-բեկ»