Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ, վոր շուտով ելի կվերադառնար քրիստոնեյության և այս` ցարական մեծության ոգնությամբ։ «Ժամանակ ե պետական գործեր կատարելու, ասում եր Փարսադան–բեկը. գրիր իմ միջոցով Վախթանգին թե ինչպես նա վարվի պարսիկների հետ, իսկ յեթե դու այստեղ, Շամախում, կմնաս մինչև աշուն, Վախթանգը մինչև այդ ժամանակ բոլորովին գլուխ կհանե ամեն ինչ»։ Դեսպանը պատասխանեց նրան, թե ինքը պատերազմի համար չե ուղարկված, այլ խաղաղության համար. -«Պարսկաստանում այդպես չեն մտածում, ասաց Փարսադան–բեկը.-ասում են թե դու այստեղ, Շամախում, քեզ համար քաղաք ել ես շինում»։ Յեվ շարունակելով խոսակցությունը, նա ավելացրեց. «ժամանակ ե, վոր քրիստոնյաները հաղթեն մահմեդականներին և բնաջինջ անեն նրանց»։ Վոլինսկին, սակայն, զգուշացավ նրա հետ քաղաքական խոսակցություն ունենալուց։

Հայերը միանգամայն անբաժին չեյին մնում այս ընդհանուր ակնկալությունների մեջ: Այս կարելի յե հաստատապես ասել լեռնային Ղարաբաղի վերաբերմամբ և մասնավորապես նրա հյուսիսային մասի վերաբերմամբ, վոր յենթարկված եր Գանձասարի հրամանին։ Ահա ինչ եր գրում այդ հրամանի տեր Յեսայի կաթողիկոսը Մինաս վարդապետին 1718 թվի սեպտեմբերի 24-ի իր կոնդակի մեջ)[1].

«Հայաստանում ենք ձեզ, վոր ձեր բոլոր խոհական և խելացի նամակներն անկորուստ հասել են մեզ և նրանց կարդալով և ամենաբարձրագույն (ցարական) կամքն իմանալով, ուրախացանք մեծ ուրախությամբ: Ոհ, յեթե կատարվեր այն գործը մեր ցանկության և դիտավորության համաձայն, վորպեսզի ազատվեր մեր խեղճ ժողովուրդը բռնավորական ձեռքերից: Իսկ դուք, սիրեցյալդ, վորքան կարող եք, ամբողջ ձեր ուժերով աշխատեցեք ամեն կերպ, վորպեսզի մենք մեր կենդանության ժամանակ մեր աչքերով արժանանանք տեսնել, վորովհետև հայոց անկյալ ժողովրդի մեջ ամենքը, թե՛ փոքր և թե մեծ, ուզում են ազատություն, իսկ ինչ ույժեր վոր ունեն նրանք բոլորը պատրաստ են և սպասում են տեսնել այն որը, յերբ նոր, վաղուց սպասված ազատությունը կստանան ամբողջ սրտով: Այս յերկրի անօրեն իշխատավորների հակառակորդները բոլոր կողմերից շրջապատել են, առավելապես ներքին թշնամիները, ինչպես են ղանդահարցիները, վորոնք ներս են գնացել, 25 գիշերոթի և 5 կամ 6 սարդարների նրանց գնդերի հետ ջարդել են և բանակները նրանց բոլոր հարստություններով հափշտակել են: Ուզբեկների յերկրից ինչպես Մեշեդի մոտ ամեն ինչ ավերել են. Քրդիստանից վոտքի յեն կանգնել ապստամբերը և սահմանակից Արարատյան նահանգը Յերևանի հետ և Սալմաստն ավերել են: Մեզ մոտ. Շիրվանում, Աղվանից աշխարհում, Ղարաբաղում, Վրաստանում անթիվ տեղեր քարուքանդ են արել, վորի պատճառով պարսիկ ժողովուրդն այժմ

  1. Թարգմանում ենք ռուսերենից