և ոսեթից (остонких հավանաբար остиндских) բերքեր և միանգամայն մեծ ակնածութեամբ առաջարկեց մեզի թէ ինքը և իր երկու եղբարքը, իրենց այնպիսի վաճառաշահութիւնը առաջ տանելու համար կուզեն մեր թագաւութեան և գտվառներուն մեջէն անցնելով Պարսկաստան երթալ և անկէ երկրին վաճառքները այս սահմաններս բերել և անոնցմով առուտուր ընել, մեր Աժտերխան, Յարոսլավ, Արքանկել, Մոսքվա քաղաքներ և մեր կայսերանիստ Փեթրպուրկ քաղաքը անցնելով։ Նույնպէս մեր թագավորութեանը գավառներուն մեջ տեսակ-տեսակ վաճառքներ ծախել՝ արժան յեղած մաքսը հատուցանելով։ Միայն թե կհրամայեմք, վոր այն վաճառքներէն որ իրենք և իրենց գործակալները Պարսկաստաան և կամ ի պարսից մեր կայսերութեանը մեջ մեր վորևիցէ քաղաքները և նավահանգիսաները և ինչ ճանապարհով ալ որ ուզեն տանել կամ մեր թագավորության գավառներուն մեջ միայն ծախել, և կամ միայն անոնցմէ անցնելով այս սահմանները բերել ուզենան, մաքսին տուրքը անոնցմէ բոլորովին այն որինոքն առնվի, որն որ պարսից տերութեան հպատակ յեղող ջուղայեցիքը կհատուցանեն, և այս բանիս համար ինքը մեզմէ խոնարհութեամբ արտոնութիւններ և հրամաններ խնդրեց։ Անոր համար մենք ալ մեր կայսերութեանը և գավառներուն մեջ վաճառականությունը ծաղկեցնելու համար, ոչ միայն ըստ ամենայնի իր խնդրոյն հավանեցաք, հապա նաև այս մեր հրովարտակը և արտոնութիւնը անոր տալու հաճեցանք հրամայելով վերոյիշատակեալ ծերակուտին, կուսակալներուն և անոնց փոխանորդներուն, հրամանատարներուն, խորհրդականներուն և զինվորական և քաղաքացիական ոստիկաններուն և մաքսի պաշտոնեաներուն, որ երբ Պետրոս և Աբրահամ և Ստեփան Ապրո մեր այս հրովարտակովս վաճառականութիւն ընելու համար ճամբորդութիւն մը ընեն և կամ իրենց կողմանէ վաճառքներով գործակալներ ղրկելու ըլլան, ամեն տեղ ազատ և անարգել ըլլան թէ ծովով եղեր է թէ ցամաքով,որ ճամբով ու որ քաղաքեն որ ալ ուզելու ըլլան յերթալ իրենց մարդիկներովն ու կահ կարտսիքովը թողուլ զիրենք, առանց ամենևին ղրկոզոթիւն և խափանում մը ընելու, այլ մանավանդ իրենց խնդրին համեմատ ամեն ոգնութիւն անոնց ըներ: Բայց իրենց հետ գտնված և կամ իրենց գործակալներուն հետ զրկւած վաճառքներէն կը հրամայեմք որ մաքսապետները, քաղաքապետները և ուրիշ պաշտոնեաները այն կերպով առնուն տուրքր, և պաավիրված տեղը բերված դրամքը՝ մեր թագավորական գանձը, որ բոլորովին նման ըլլա պարսից հպատակ ջուղայեցի հայերէն խռնվածներուն՝ իրենց հետ դրված պայմաններուն համեմատ. անկէ ի զատ մհկը չի համարձակի բան մը պահանջել թէ իրենցմե և թԷ իրենց գոծակալներէն և անոնց վրայ տուրք ձգել ե մեր նպատակներէն չըլլա ոչ մեկը անոնց դպչի, այլ վախնա մեր բարկութեան սաստկութենէն և սասակապահանջ տուգանքներէն:
«Եվ այսպես մենք, մեծազոր, ինքնակալ, մեր արքայական մեծութեամրը մարդասիրաբար կը հաճիմք և կը հավանիմք անոնց և իրենց գործակալներուն մեր աթոռանիստսենքթ-Պետրպուրքի մեջ և ուրիշ վերը հիշատակած քաղաքներուն մեջ ազատաբար բնակելու և վաճառել ամեն տեսակ վաճառքներ, միայն թե պատվիրանով արզելւած չըլլա և վաճառականութեան պատճառով մեր և ուրիշ տերութեանց քաղաքները քալել և իրենց վաճառքները տանիլ կամ ղրկել ջուրով եղեր Է թէ ցամաքով, հատուցանելով, ինչպես որ վերը ըսինք, պարտպատշաճ եղած տուրքը պարսից հպատակ եղող հայոց տված տուրքին պետ Այլ և կը հրամայեմք Որ նույն Պետրոսի Ապրո և իր եղբարցն ու գործակալներուն