Էջ:Khoja Capital.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վոր նույն իսկ նվաճողական պատերազմներ եր սփռում իր չորս կողմը, մինչդեռ Վախթանգ թագավորի ժամանակ Արեվելյան Վրաստանը (Քարթալինիա և Կախեթ) պարսկական մի նահանգ եր, յենթարկված ծանր և ստորացուցիչ հպատական պայմանների, ասել ե՝ այս կամ այն չափով բախտակից եր հայերին: Այժմ եր, վոր յերկու ժողովուրդների առջև միանման մեծ և դժվարին ջանք կար ազատություն գտնելու համար: Այստեղից ահա Վախթանգի կազմակերպչական ըմբռնողության բարձր գաղափարականությունը:

Ըմբռնումը, սակայն, բավական չեր, պետք եր գործնական կազմակերպման շնորհք։ Այս կողմից ել այնքան հարուստ բնավորություն եր Վախթանգը, վոր բոլոր ժամանակակից հայերը հիացմունքով եյին լցված դեպի նրան: Առաջ ու առաջ նա զինվորագրման փորձը կատարում եր հենց իր, Թիֆլիսի հայերի վրա։ Կատարյալ անակնկալություն են յերևում Յեսայի կաթողիկոսի հետևյալ խոսքերը. «Նա (Վախթանգը) ժողովեաց զզօրս իւր, մանաւանդ զքաղաքացիսն, զհայազուն քաջամարտիկ զօրականսն, որք զհոգիս ե զորդիս, զինչս և զանձինս եդեալ էին ի վերայ նորա յօժար սրտիւ»[1]: Այսպիսի զինվորական վոգի Թիֆլիսի հայ մոքալաքների և արհեստավորների մեջ բացառիկ ե իբրև յերևույթ, վոր կարող եր հիմնավորվել ժողովրդի և նրա գլխավորի մեջ հաստատված սերտ մտերմական հարաբերությունների հողի վրա: Յեթե ժողովուրդը պաշտում եր Վախթանգին, պատճառն, անշուշտ, մի ուրիշ բան չեր, յեթե վոչ այն, վոր Վախթանգն ել նրան եր սիրում։ Կարևոր եր հայերի համար մանավանդ այն հանգամանքը, վոր Թիֆլիսի այդ առևտրա-արհեստավորական զինվորությունը միայն տեղական, զուտ վրացիական պետքերին չեր ծառայեցվում, այլ տալիս եր նաև կադրեր՝ նախ Հյուսիսային, ապա և Հարավային Ղարաբաղում զինվորական կազմակերպսւթյուններ և զինական շարժումներ առաջ բերելու համար: Այս որինակը մենք շուտով կտեսնենք վերոհիշյալ Փարսադան բեկի և նրա ընտանիքի վրա: Այնպես վոր Վախթանգ վեցերորդն ե իսկական նախաձեռնողն ու գլխավոր հրամանատարն այն զորական ուժեղ խմբավորումների, վորոնք գոյություն ստացան Ղարաբաղի լեռներում և վորոնք ահա շուտով պիտի դուրս գան պատմական ասպարեզ: Բայց թե ինչու այս յերևույթը տեսնվում եր միայն Ղարաբաղում, այս ել հասկանալի յե. վորովհետև այդտեղ կային հում նյութեր հանձին իրարից անջատված

  1. Յեր. 64: