Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրա վրեժը հանեցին, ինչպես կտեսնենք հետո, սոսկալի կերպով, բայց վոչ թե՛ ռուսներից, այլ տեղացի հայերից, իբրև «սարի գյավուբներին» (շեկ գյավուրներին ) բերողներից։ Ոգոստոսի 23-ին Դերբենտը, առանց նույն իսկ մի հատ գնտակ արձակելու, անձնատուր յեղավ. նրա նաիբը, ծունկ չոքած, մատուցեց նրա արծաթե բանալիները հյուսիսային կայսրին։ Բագվի խանն ել հայտնեց, թե պատրաստ ե նույնպես հպատակվելու։ Մնում եր ուրեմն, վոր զինվորական զբոսանքն իր քայլերը դարձնի դեպի Շամախի։ Սակայն այսպես չեղավ։

Հասկանալի յե այս Հաղթական առաջխաղացությունն ինչ ահագին, ապավորություն պիտի թողներ մահմեդական Արևելքում, Թյուրքիան նույնպես վոտքի կանգնեց։ Այժմ այլևս գաղտնիք չեր, վոր Ռուսաստանը գնում եր նվաճելու Պարսկաստանը։ Բայց այս բանը նույնքան անթույլատրելի յեր Ոսմանյան կառավարության կողմից, վորքան Պետրոսն եր անթույլատրելի համարում, վոր Թյուրքիան տիրանա Պարսկաստանին։ Յերբ Հյուսեյին֊Շահը, Միբ֊Մահմուդի արշավանքը կանգնեցնելու համար, դիմեց սուլթանին և օգնություն խնդրեց: Ստամբուլում նրա դեսպանին հայտնեցին, թե կարելի չե ոգնել մի շիայի՝ կռվելու համար ընդդեմ մի սուննիի։ Այժմ, յերբ սուննին եր հաղթել և այդպիսով շիա Պարսկաստանը, Թյուրքիայի այդ մշտական և անհաղթ թշնամին, վոչնչանում եր, դառնալով մի ժառանգության Օսմանյան պետության համար, դուրս եր յեկել մի յերրորդ մեծ պետություն, վոր գնում եր, շիա Պարսկաստանը վերականգնելու պատրվակով, նվաճելու կասպիական նահանգները։ Այս վտանգի դեմ Թյուրքիան գործել սկսեց ամենայն յեռանդով։ Երզրումի փաշան հրաման ստացավ անմիջապես պատերազմական պատրաստություններ տեսնելու արագ ու խիստ։ Յեվ իր այս հայացքներն ու կարգադրությունները թյուք կառավարությունը չծածկեց Կ.Պոլսի ռուսական դեսպանից։ Ինչպես յերևում ե, նրան շատ լավ հայտնի յեր արդեն, թե ինչ շարժում ե պատրաստվում պարսկահպատակ վրացիների և հայերի մեջ և կարծում եր, վոր ռուսաց զորքերի յերևան գալն Անդրկովկասում առիթ կտա, վոր թյուրքահպատակ հայերն ու վրացիներն ել գլուխ բարձրացնեն և միանան ռուսներին։ Յեվ այսպես պատրաստվում եր մի նոր ռուսթյուրքական պատերազմ` պարսկական ժառանգության համար։ Պետրոսն, իհարկե, չեր կարող չկշռադատել այս բոլոր հանգամանքները, վորից նա հանգեց այն յեզրակացության, թե պարսկական արշավանքի հայտնաբերած հանգամանքներն անհրաժեշտություն