Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են դարձնում փոփոխության յենթարկել ծրագրի գլխավոր հիմքերը: Ձեռնարկությունը յեթե յերկյուղ եր տարածում, պատճառն այն եր, վոր նա սկսված եր շատ ընդարձակ ծավալով, վոր պահանջում եր խոշոր զորական մասեր տանել դեպի հեռավոր և սակավածանոթ յերկիրներ, ուր, սակայն, չկային այդ մեծածախս շարժումներին համապատասխանող իրական պահանջներ: Դերբենտի գրավումը ցույց եր տալիս, վոր ամբողջ ձեռնարկությունը կարելի յեր գլուխ բերել և ավելի փոքր զորաբաժիններով, այն ել խարիսխ ունենալով վոչ այնքան թնդանոթները, այլ առտվելապես դիվանագիտական գործողությունը։ Այս նոր մտածողության տեսակետից ավելորդ ել եր դառնում, վոր այդքան մանր գործողությունների պատճառով կայսրը յերկար ժամանակով հեռու գտնվի իր պետությունից։

Այսպիսով նա վճռում եր վերադառնալ տուն և վերադարձնել նաև բանակը: Բայց բանակի առջև այսպիսի հանկարծական վճիռը հիմեավորելու համար պիտք եր վեր հանել և պատերազմական անհրաժեշտությունը։

Յեվ Դերբենտ մտնելուդ վեց որ միայն անցած Պետրոսը պատերազմական խորհուրդ հավաքեց, ուր և հայտարարեց, թե ձեռնարկությունը պետք եր վերջացած համարել, քանի վոր պայմաններն աննպաստ են նրան շարունակելու համար։ Այդ պայմաններից գլխավորը պարենավորման հարցն եր, վոր դժվարության եր հանդիպել: Աստրախանից ուղարկված 12 նավ ալյուրը, հյուսիսային սաստիկ քամու պատճառով ծովային արկածի յեր յենթարկվել և թրջվելով՝ մեծ մասամբ փչացել: Հույս չկար նույնպես, վոր մթերեղենի մյուս կարավանը, վոր կազմված եր 30 նավերից, անվնաս կգա կհասնի Աստրախանից: Աննպաստ եյին և կլիմայական պայմանները. շոգերի պատճառով հեծելազորքը շատ ձիաներ ե կորցրել և զինվորներն ել չեն կարողանում հեշտ տանել կլիմայական պայմանները: Այսպիսով հիմնավորելով Աստրախան վերադառնալու անհրաժեշտությունը, Պետրոսն, այնուամենայնիվ, չեր լքում իր կասպիական ծրագիրը և Դերբենտն իր ձեռքում պահելու համար թողնում եր այնտեղ ռուսական կայազոր: Անհրաժեշտ եր համարում նաև հափշտակել Բագուն, բայց ասում եր, թե այդ բանն այժմ չպետք ե անել, այլ մի առանձին զորաբաժին ուղարկելով Աստրախանից: Զորքն, այս խորհրդի ընդունած վճիռների համաձայն, սկսեց նահանջել դեպի Աստրախան նախ ցամաքով, ապա և ծովով: Նահանջն սկսվեց սեպտեմբերի 7-ին[1]):

  1. Буков. 1, с. 29-30. Словнев, п. 18.