Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դաշնագրի մասին, քանի վոր նրա պետությունը Ատրպատականի մի մասից եր բարկացած, մեկ ել Այսրկովկասի պարսկական մասից։ Ուստի Շահ-Թահմազը, հայտնում եր Շիպովին և Ավրաամովին, վոր բանակցություններն այլևս ավելորդ են և ինքը յետ ե կանչում Իզմայիլ բեկին։ Բայց ռուսները, վորոնք, ինչպես յերևում ե, արդեն կաշառել եյին դեսպանին, հենց վոր վերջինս վերադարձավ Թալիշից, իսկույն նավով ուղարկեցին Աստրախան և նա գնաց, իբր թե վոչինչ չիմանալով, իր նախկին լիազորությունն իրագործելու համար[1]։

Յեվ ահա այսպիսի մի «դեսպանի» հետ եր, վոր 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Պետրոսը կնքում եր մի դաշնագիր, վոր ով պարտավորվում եր զինվոր ական ույժով պաշտպան ել Շահ֊Թամադին բոլոր այն ապստամբներից, վորոնք գլուխ են բարձրացրել պարսից գահի դեմ։ Դաշնագրի առաջին հոդվածն ասում եր:

«Նորին համառուսական կայսերական մեծությունը խոստանում ե նորին շահական մեծություն Թահմազին իր բարի և մշտական բարեկամությունը և իր բարձր-միապետական ուժеղ օգնությունը նրա բոլոր ապստամբ հպատակների դեմ, դրանց հնազանդեցնելու և նորին շահական մեծությունը պարսից գահի վրա պահելու համար, բարեհաճում ե, վոր բան այդ կարելի յե անել շուտով, հարկավոր քանակությամբ հհծելազորք և հետևակազորք ուղարկել պարսկական պետությունը, գործել նորին շահական մեծության այդ ապստամբների դեմ և անել ամեն ինչ նրանց խորտակելու համար, վորպեսզի նորին շահական մեծությունը մնա պարսից գահի հանգիստ տիրապետողը»։

Յերկրորդ կետն ասում եր.

«Սրա դիմաց, նորին շահական մեծությունը զիջում ե նորին համառուսական կայսերական մեծության ի հավիտենական տիրապետություն Դերբենտ, Բագու քաղաքները, նրանց բոլոր պատկանող և Կասպից ծովի վրա գտնվող հողերով, ինչպես նաև Գիլան, Մազանդարան և Աստարաբադ նահանգները, վորոնք այսուհետև պիտի մշտնչենապես նորին համառուսական կայսերական մեծության կողմում գտնվեն և նրա հպատակության մեջ լինեն, վորպիսի տեղերն ու նահանգները նորին համառուսական կայսերական մեծությունն այն պատճառով ե ուզում վոր իրան ընծայվեն, վորպեսզի նրանցով պահվի այն զորքը, վոր նորին կայսերական մեծությունը նորին շահական մեծության օգնություն ե ուղարկում նրա ապստամբների դեմ, և դրա համար ել դրամական ոժանդակություն այդ զորքը պահպանելու համար նորին շահական մեծությունից չե ուզում:»

Իսկ վերջին, հինգերորդ կետը պարունակում եր իր մեջ հետևյալը.

«Յեվ խոստանում ե նորին կայսերական մեծությունը, թե նա միշտ բարեկամ կլինի նրանց, վորոնք Շահի և պարսկական պետության բարեկամ են

  1. Бутков, 1, c. 40-41