Էջ:Khoja Capital.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և թշնամի նրանց, վորոնք Շահին և պարսկական պետության թշնամի յեն ամբողջ պարսկական պետության մեջ, յեթե վոր և իցե մի կողմից թշնամական գոծողություն լինի, կայսը պիտի օգնե այդ թշնամությոմնները զսպելու համար»[1])

Շահ-Թահմազը չվավերացրեց այս դաշնագիրը, հայտարարելով թե ինքը կարոտ չե արտաքին ոգնության, և յեթե ռուսաց կայսրը ճիշտ վոր բարեկամական վոր ե և զգացմունք ունի դեպի Պարսկաստանը, թող վերադարձնի նրան այն յերկիրները, վորոնք գրավված են նրա զորքերով[2])։ Իսկ Իզմայիլ բեկը, Ռաշտ վերադառնալով, տեսավ վոր պարսից կառավարությունը վերաբերվում ե նրան իբրև դավաճանի, ուստի ապրում եր ռուսաց զորքի հովանավորության տակ։ Ոսմանյան կառավարությունն ել վճռականապես հրաժարվեց ճանաչել Պետերբուրգի դաշնագիրը, հայտարարելով թե Շահ-Թահմազը դաշնագիրներ կնքելու իրավունք չունի, քանի վոր Պարսկաստանն այժմ պատկանում ե աղվաններին։ Բայց ցարական իմպերիալիզմն ամուր նստած եր իր հափշտակած տեղերում և հայտարարեց, թե չի թույլ տա վոչ վոքին մտնել այդտեղ։

Ահա Պետրոս կայսրի պարսկական արշավանքի իսկական պատկերը։ Այսպես եր նա փրկիչ դավանվում Կովկասյան լեռնաշղթայի հարավում ապրող քրիստոնյաների մեջ։ Նրան ուզում եյին ընդունել ովսաննաներով, ինչպես մի նոր Քրիստոսի։ Բայց յեթե այդ Քրիստոսի մեջ լիներ ստորագրությունը հարգելու չափ ազնվություն, ամենից աոաջ իր զենքը պիտի դարձներ հենց նույն այն վրացիների և հայերի դեմ, վորոնց խոստացել եր ազատել պարսկական լուծից և այդ խոստումով ել «փրկիչ» մկրտվել, քանի վոր վրացիներն ու հայերն իրանց անջատական, զինված շարժումներով պակաս թշնամի չեյին պարսկական գահին, քան մի Դոուդ-բեկ կամ մի Միր-Մահմուդ, իսկ Պետրոսը գրավոր խոսք եր տալիս լինել թշնամի Պարսկաստանի բոլոր թշնամիներին:

Բայց այսքանը դեռ Պետրոսի «փրկչական» դեմքի ամբողջությունը չեր։ Շուտով կտեսնենք այդ դեմքի վրա գիշատիչի ավելի ևս գարշելի գծեր։ Այժմ մեզ հարկավոր ե գնալ Գանձակի տակ հրճվանքից պարող վիրա-հայկական բանակը։

  1. П. Юзефович - «Договоры Росии с Востоком» Спб. 1869 с. 186-189
  2. Ա․ Հովհաննիսյան - «Պետրոս գի Սարգիս Գիլանենց», Եջմիածին, 1916 յեր․ 16։