Կախեթի թագավորը, բայց մենք յենթադրում ենք, վոր ձեր ույժի միջոցով մենք թույլ չենք տա, որ նա գերակշռություն ունենա մեզ վրա։ Խնդրում ենք ձեզ մի անգամ ևս, և հեռվից թագավորին յերկրպագելով, որ յեթե գործերը ձեզ պահեն և թույլ չտան որ գաք այստեղ, հրամայեցեք որ մեզ մոտ յերևա, վորքան կարելի յե շուտ, հեծելազորքի մի բավականաչափ զորաբաժին, վոր մեզ ոգնե և պահպանե, ինչ հույս ունենք մենք և այս յերկիրը»։
Բայց այս բոլոր ակնկալությունները բոլորովին զուր եյին։ Պետրոսի խոստացած ոգնակւսն զորքն այնպես ել յերբեք չերևաց Վրաստանում։ Նույն իսկ Իվան Տոլստոյը, վոր դեսպանի պես մի բան եր Վախթանգի մոտ հեռացավ Թիֆլիսից: Յեվ Վախթանգն իր ստեղծած ամբողջ զորքով, այն ե հայ֊վրացական միացած զինվորությամբ մնաց մեն֊մենակ «ռուսներին բերողի» աղետալի համբավի ազդեցության տակ, վոր սկսեց փոթորկել մահմեդական աշխարհը, մանավանդ Պետրոսի դժբախտ, փախստանման նահանջից հետո։ Այս առաջին անգամն եր, վոր կովկասյան քրիստոնեյությունը պիտի հատուցում տար ռուսներին բերելու համար: Այս հատուցումը մարմնացավ շատ ծանր, յերկարատև զոհողությունների մեջ, վորոնցից ամենաառաջինն եր, գուցե և ամենացավալին ինքը, Վախթանգն իր ամրողջ ժողովրդի հետ։
Ռուսական արշավանքը և Վախթանգի շարժումը Թիֆլիսից Գանձակ մեծ անհանգստություն եյին պատճառում առաջ ու առաջ ոսմանցիներին, կարծել տալով, թե ռուսների իսկական նպատակն ե պարսկական հողերի վրայով անցք ունենալ՝ Թյուրքիայի վրա հարձակվելու համար, և վրացիներն ու հայերը պիտի առաջնորդեն նրանց։ Երզրումում սկսվում եյին շտապ պատերազմական պատրաստություններ։ Երզրումի փաշան պահանջում եր, վոր ամբողջ Վրաստանը հպատակվի սուլթանին և նախազգուշացնում եր յեթե հակառակ դեպքում նա հրաման ունի սուլթանից ավերելու և քանդելու Վախթանգի յերկիրը։ Նույն փաշայի դեսպանն ասում եր, 1723 թվի ապրիլի 2֊ին Եջմիածնի կաթողիկոսին:
«էս ամիսիս ախիյումն կամ թէ մայիսի ավալումն վեր կը կանք կը կանք՝ էս երկիրն կը զաֆտենք և սոցայ մեծ խարաբի կը տանք, մին էլ մեր կաթուղիկոսին կասի՝ թէ դու էլ մեծ սուչի տեր աս որ Ըռուստին խետ մին աս դառցել. էսչանք խայ առ կանգնացուցել՝ որ ասում ան՝ թէ 60 հազար խայ եարաղով հազիր ան՝ որ քոյ խոսկովն ան խայերն վեր ան կացել, դու էլ շատ նեղություն կը քաշես էս պատճառիվ որ ուզես Ըռուստն էս ձեր երկրովն բերես մեր երկիրն»[1]
Ահա ինչ լուր եյին բերում Կարսից.
«Մեր կաթուղիկոսն գրել եր Ղարսու մեր խայերին թե մեռոն պիտիմ օրհնեմ
- ↑ «Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գելանեցի» («Կռունկ» ամսագիր, Թիֆլիս, 1863, յեր. 195):