Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատություն բոլոր քրիստոնյաների համար, այն պայմանով, սակայն, վոր նրանք բոլորն ել զիջվեն Ռուսաստանին։ Այս թուղթը գրելու ժամանակ վոչ գնդապետ Շիպովի զորաբաժինն եր հաստատվել Ռաշտում, վոչ ել Իզմայիլ-բեկի ոպերետային դեսպանությունն եր սարքվել, ուստի կայսրը, Վախթանգին հանձնելով պահանջել Շահից վոր Ուղարկվի դեսպան դաշնագիր կնքելու համար, այստեղ միայն վողորմություն եր անում Քարթալինիային, ասելով թե բանակցությունների միջոցին խոսք կանեն նաև Վախթանգի գործերի մասին, յեթե միայն նա ինքը կամենա։

Վախթանգն, իհարկե, այն աստիճան անգիտակներից չեր, վոր չտեսներ թե իր առջև կանգնածը «փրկիչ» չեր մի պարզ թագակիր խաբեբա։ Բայց ինչ կարող եր անել նա, շրջապատված լինելով բազմաթիվ թշնամիներով մի յերկրում, վոր անընդհատ կեղեքվում եր ներքին ընտանեկան յերկպառակություններից, ծիծաղելի կլիներ մտածել անգամ պահանջողի դերում յերեվալ Իրանի շահ նշահի առջև, վորի հպատակն եր, վորի ստրուկ պաշտոնյան եր, իր գլխի վրա շատ հաճախ փորձած եր նրա բռնակալ բռունցքը։ Յեվ ինչ եր մնում անել այդ մարդուն, յեթե վոչ նորից խնդրել ցարին, իր հույսերն ու ակնկալությունները թափել նրա առաջ: Պատասխանելով նրա նամակին, Վախթանգը վոչինչ չեր ասում նրա դիվանագիտական հանձնարարությունների մասին և գրում եր.

«Հետևյալն ենք զեկուցում ձեր բարձր դրան առաջ: Դուք շնորհ եք արել մեզ ուղարկելու ձեր բոյարին Իվան Անդրեևիչին (Տոլստոյ), մենք իմացանք ձեզանից յեկած հրամանները, յերջանիկ թագավոր: Մինչն նրանց ստանալը մենք զորք եյինք հավաքել և մոտենում եյինք Գանձակին և սպասում եյինք նրանց (այսինքն հրամաններին), վոր գնանք այնտեղ, ուր կհրամայեր թագավորը: Յեկավ Իվան Անդրեևիչը, բերավ խնդրած տեղեկությունները և նրանց ցուցմունքով մենք իսկույն յետ վերադարձանք, թեև սրանով Շահին վրդովմունք պատճառեցինք։ Կախեթի թագավորն ապստամբվեց մեր դեմ, իսկ սուլթանն իրան վիրավորված զգաց և սկսեց սպառնալ մեզ. բայց մենք պատրաստ ենք մեր գլուխը տալ ձեզ հավատարմաբար ծառայելու համար և ինչ ել պատահե մեզ, մենք այդ կընդունենք իբրե նահատակություն, միայն թե կատարված լինի այն, ինչի վրա դուք բարեհաճել եք հրամայել վոր հույս դնենք և ակնկալենք իբրե վողորմություն։ Խնդրում ենք ձեզ, մեծ թագավոր, կատարել այն, ինչով վոր մեզ հուսադրել եք և չթողնել մեզ, տառապյալներիս։ Այն նամակը, վոր դուք ուղարկել եք մեզ այն մարդու ձեռքով, մենք ուղարկեցինք Շահի որդուն, վոմն Շահզադեյի, հուսալով թե գուցե դրանով մենք առ ժամանակ ևս կազատվենք նրա թշնամական արարքներից։ Մենք նույնպես սուրհանդակ և նամակ ուղարկեցինք սուլթանին, վորի մեջ մենք զեկուցում ենք այն, ինչ համապատասխան եր և պետք եր ասել: Հույս ունենք ձեր բախտով ազատվել այս անգամ պատերազմից և խափանել նրանց դիտավորությունները։ Կա դարձյալ