սրանով չի փակվում։ Հանդուգն բողոքողը մեկնում եր Աշտիշատից, բայց նրա սահմաններից չհեռացած՝ սպանվում եր կալվածական ձրիակերներից մեկի ձեռքով:[1]) Հերոսը դարձյալ Քրիստոսի փեշերի տակն եր։ Ինքը չեր սպանել տվողը, Քրիստոսն եր։
Այսպես գործել գիտեր քահանայապետական դինաստիայի հռչակավոր ներկայացուցիչը, և ով պիտի լիներ նրան հակառակվողը, յեթե Հայր մարդպետի նման ազդեցիկ նախարարը վոչնչացվում եր լոկ իր մի քանի խոսքերի համար։ Փավստոսը մի աննման միամտությամբ կարծում ե իր սքանչացրած հերոսին դրած լինել պաշտամունքի աներևակայելի բարձրության վրա, յերբ հավատացնում ե, թե Ներսեսն իր ներքին բարեկարգություններով դարձրել եր Հայաստանը վանական միաբանության նման մի բան։ Մնում եր, ուրեմն, վոր այդ վանք - պետության գլխից վերցվեր թագավորական թագը և նրա տեղ դրվեր քահանայապետական խույրը։ Այսպիսով Արաքսի հովտում յերևան կգար մի տեսակ դալայ֊լամայություն, վոր, սակայն, արտաքուստ անկախ լինել չեր կարող, ուստի պիտի գտնվեր Բյուզանդիայի հովանավորության տակ։ Այս եր քահանայապետական միապետության իդեալը, վոր ինչպես կտեսնենք իր տեղում, ապրում եր նույնիսկ 19֊րդ դարի կեսում և պահապաններ ուներ նաև յեվրոպական կրթություն ունեցող ինտելիգեցիայի մեջ, հարմարվելով, իհարկե, ժամանակի քաղաքական պայմաններին։
4.
Հայ Արշակունիները, չունենալով հանդերձ իրանց կողմը նախարական դասի միակամությունը, զգում եյին կարևորությունը՝ դիմադրելու կղերական միապետության առաջ բերող վտանգին, և այս ուղղությամբ իվիճակի կլինեյին հանդես բերել ցույց տվածից ավելի տոկուն և հաստատ կարողություն, յեթե ընդհանրապես ապիկար ու թուլամորթ չլինեյին։ Նրանցից մի յերկուսը, Տիրան և Պապ, փորձեցին նույնիսկ հակառակվել Լուսավորչի ժառանգներին, հենվելով պետական իշխանության վրա։ Բայց բռնությունը նրանց համար ույժ չդարձավ։ Բռնությունը զոհեր եր առաջացնում, իսկ քրիստոնեյական յեկեղեցին գիտեր հիանալի կերպով շահագործել իր տված զոհերը՝ իր հմայքն ավելի ու ավելի բարձրացնելու համար։ Այսպես յեղան Հուսիկն ու Ներսեսն իրանց մահով՝ առհասարակ յեկեղեցականության
- ↑ Փաւստոս, յեր, 114 — 115