Էջ:Khoja Capital.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասկարին ջառթել այ, ինադիվ պաշլայմիշ արարին՝ թէ գեղի Խայէրին թե քաղաքի Խայերին թալանելն, կին, երեխայ և խիզան քաշելն և մարդ սպանելն, որ Խայէրն ցերէկով կարել չեն ելէլ տունէ դուս գոլ, որ շատ նեղութիւն կը տան խեղջ ողորմելի խայէրոցն։ էս ողորմելի Խայէրն կը տեսնէն որ էլ ճար չը կայ, նեղութիւնն օր ըստ օրէ իվիլաման այ, շատ գեղ և շատ մարդ խիզանօվ փախան գնացին օսմանցու երկիրը»[1]

Այս առաջին ծանր զոհերն եյին, վոր տալիս եր հայ աշխատավոր ժողովուրդը ռուսական ցարիզմին, շնորհիվ այն հանգամանքի, վոր հայ կղերական դիվանագիտությունը և հայ Խոջայական կապիտալն իրանց համար մոլեգնոտ պաշտամունք եյէն դարձրել այդ ցարիզմը՝ նրանից վողորմություն մուրալու համար: Չե՞ վոր այդ կղերականությունը տգիտության ստեղծած մի ինչվոր յերկնքում դրել եր մի ամենահզոր, ցարանման աստված, վորից մի կտոր բարիք գջլելու համար հրամայվում եր զոհ մատուցանել, այսինքն անմեղ ու անճար անասուններ մորթոտել։

Բայց հայ ժողովրդից միայն մորթվել չէր պահանջվում: Կասպիական ձեռնարկությունը ցարական Ռուսաստանի առաջին արշավանքն եր դեպէ Առաջվոր Ասիա և այս առաջին շարժման մեջ հայերը յերևան են գալիս մի դերի մեջ, վոր այնուհետև մինչև վերջ դառնում ե նրանց հատուկ արհեստը։ Այդ՝ ցարական լրտեսների դերն եր։ Մենք մասնավոր, պատահական լրտեսութունները չունինք ի նկատի, այլ կազմակերպված, սիստեմի վերածված լրտեսությյունը, վորի իրացնողները դարձյալ նույն հրամայող ույժերն եյին-կղերը և կապիտալը։

Յերբ Շիպովի փոքրիկ զորաբաժինը առանց վոր և ե դիմադրության գրավեց Ռաշտը, անհրաժեշտ համարվեց, վոր չափազանց հեռու գնացած և անծանոթ, թշնամաբար տրամադրված մի ժողովրդի մեջ գործելու պաշտոնն ունեցող զորքն ունենա իր լրտեսությունը, վորի համար ամենահարմար ազգագրական տարրը հայերն եյին։ Կազմակերպվող դառնում եր Մինաս վարդապետ Տիգրանյանը, վոր 1723 թվի ապրիլին Ռաշտ եր ուղարկում վաճառական Պետրոս դի Սարգիս Գիլանենցին իր 15 մտերիմների հետ, ուրեմն մի ամբողջ խումբ, վոր սկսում եր լրտեսել վոչ միայն Պարսկաստանը, այլև Թյուրքիան։ Այդ լրտեսության հետևանքն ե Գիլանենցի շատ Հետաքրքրական այն գրությունը, վորին մեզանում տվել են «ժամանակագրություն» անունը և վորից մենք իսկույն մեջբերումներ արինք։ Հայերի այս լրտեսական դերն եր, իհարկե, չեր կարող դուր գալ այն մահմեդական ազգերին.

  1. Անդ: