Էջ:Khoja Capital.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վորոնց հետ նրանք ապրում եյին, այլ պիտի մշտական կասկածի, անվստահության և վրեժխնդրության աղբյուր ծառայեր նրանց ընդդեմ հայերի: Ինքը Գիլանենցը հաստատում ե այս՝ իր գրության վերջում ասելով.

«Ափսոս որ մեր ձենըն թամամ Ղզլբաշի երկիրն և Օսմանցու երկիրն յըռչակվեց թէ ֆլան ֆլան Խայէրն Ըռուստի թագավորին ղուլ ան դառցել՝ որ արունանիս ծըծում ան։ Եթէ Աստուած մի արասցէ՝ մեզ մին բանի վերայ չը դրիր, որ մեզ ըռուսխաթ ելավ՝ էլ կարել չենք էս երկրումն ման գոլ, որ թէ ձեռն ընկանք՝ մարդի պէս չեն ըսպանում շան պես կը ըսպանեն»[1]:

Չնայած, սակայն, այս մեծ վախին, հույսը «մեծ եփռայտորի» վողորմության և ամենազորության վրա այնքան կուրացրեց ազգասեր խոջային, վոր նա ձեռնարկեց մի ավելի ևս վտանգավոր գործի, այն ե՝ իր հաշվով կազմակերպեց 70 հոգուց բաղկացած մի հայ կամավորական խումբ և դրեց ռուս հրամանատարության տրամադրության տակ՝ հետախուզական պաշտոն տանելու համար բուն պարսկական յերկրում, ուր հայ ազգաբնակությունը չափազանց ցանցառ եր: Այս կամավորական խմբին ռուսները տվին «Հայկական Եսկադրոն» կամ «Շկադրոն» անունը, վոր հետո մեծացավ, հասավ մի քանի հարյուր հոգու և տեղափոխվելով Հյուսիսային Կովկաս, շատ նպաստեց, վոր այդտեղ, մերձկասպիական տափարակներում կազմվեն մի քանի հայ առևտրական գաղութներ: Խոջայական կապիտալի կազմակերպչական գործունեյությունը հայ կամավորական շարժման սկզբնական շրջանում այսպես ե ներկայացվում մասնակցող խոջաներից մեկի նամակի մեջ.

«Ինչպես խուզարկու խմբի, նույնպես սկզբում նաև հայկական եսկադրոնի պարենավորման հոգսն ամբողջովին ընկնում եր գործը կազմակերպողների վրա, և ամենախոշոր զոհողություն անողն այդ ուղղությամբ հենց Պետրոս Գիլանենցներ եր: Նա եր հայթայթում խմբի համար պատերազմական մթերքներ. նա եր, վոր կերակրում եր իր միջոցներով գրեթե բոլորին. «նրանց, վորոնք չքավոր եյին մեր մեջ—գրում ե Մինաս վարդապետին Գիլանենցի գործակիցներից մեկը,- բոլորն ել, ինչպես գիտես, կերակրում եր ինքը պարոն Պետրոսը. ինչքան փող և ապրանք ուներ, բոլոր ել ծախսեց ու շատ պարտքերի տակ ընկավ, քանի վոր յոթանասուն և չորս ձիավոր եր կերակրում նա»:

Կրելով այսքան ծանր զրկանքներ, Գիլանենցն իր մարդկանցով կատարում եր ռուս գորքի համար կարևոր գործեր:

«Ինչպես քեզ հայտնի յե,-կարդում ենք Մինաս վարդապետին ուղղած նույն գրության մեջ,-շատ ծանր են տեղիս պայմանները, յերկիրն անտառապատ ե և ճահճոտ՝ բացի ուրիշ անհարմարություններից. հետախուզության մասին յեղած զինվորական կանոններով վոչինչ չի կարելի անել այստեղ: Մեզանում ոգն ել վատառողջ ե. ոտարները չեն դիմանում այստեղ, իսկ մահմեդականները այնքան լավ տեղյակ են այս տեղի սովորություններին ու այնպես

  1. «Կռունկ», յեր. 211-212