Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քում հայոց ասկս քանի մի ընտրելագոյն զօրաւորք որպես յառաջ ևս եմք սըղ արարեալ որ մէկ քանի հազար զօրք ունին ի լերանց ամուր տեղաց սղնախ են արել, որ զմին Եռային որ Է Պարտաւու երկրէն և երկրորդն Սարգիսն Չարապերթու երկրէն որ յառաջագոյն են ի ցեղաց իշխանաց և այլք Շրուանն Գրիգորն, Սարուխանն, Աւանն. ուղպաշիք և թապունք են. Շրուանն այլուրի Չարապերթու է թապուն Սարգսի իշխանիս. Սարուխան Գրիգորն Խաչենու երկրէն են որք են երեք երկիր, Գրիգորն ևս է իշխանաց ցեղէ, խնդրեմք ի մեծութենէդ որ այս երիցս յատուկ հոքմ հրաման գրես այս հայազուն ասկիս տէրութիւն անեն մինչև ի գալուստդ ծագեսցի առնացեալ, չորացեալ երկիրս դալարեսցի և յայնմ աւուր զոր ինչ քո կամաց հաճոյն է և մեք բոլորովին հնազարդ եմք և ամենեքեան երեսս կետնի դնելով փոշի առնեմք ոտացդ կոխան և լեր ողջ յամենայն ժամ պսակաւորդ պարծանաց մերոց, ամեն»[1]։

Այս իսկապես կրկնություն եր այն դիմումի, վոր մի քանի ամիս առաջ արել եյին Սղնախի չորս գլխավորները և վոր մենք Գբերինք վերևում, այն տարբերությամբ միայն, վոր այժմ չկար առջային Մելիք Հովսեփի անունը։ Սակայն Ներսես կաթողիկոսի այս կիսագրագետ գրությունն արժանանում ե առանձին բախտի այն կողմից, վոր Պետրոս կայսրի առանձին ուշադրության առարկա յե դառնում, և այս, իհարկե, վոչ թե այն պատճառո վոր Յերից Մանկանց կաթողիկոսը կամ նրա դրությունը մի արտակարդ բան եյին ներկայացնում, այլ սոսկ այն պատճառով, վոր Պետրոսը ժամանակ եր համարում պատրաստել հայերին իր իսկական դիտավորության ծառայեցնելու համար։ Ուստի պատասխանում եր Ներսեսին, հրատարակելով մի հրովարտակ հայ ժողովրդի անունով և հատուկ մի պատվիրակ ուղարկելով Ղարաբաղ։ Հրովարտակը հենց Պետերբուրգում ել հայերենի յեր թարգմանվել մի բարբառական, հազիվ հասկանալի լեզվով[2]) և մի ուրիշ գրության հետ ուղարկվում եր ցարական հրամանով նշանակված հայ Իվան Կարապետի ձեռքով։ Մենք բերում ենք այդ հրովարտակն իր ամբոդջ նախնական հարազատությամբ.

«Աստուծոյ ողորմութեամբն մեք Պետրոս Առաջին ինփռայթօռ, ինքնակալ բովանդակ ըռուստի երկրի և ամենայն տեղաց. տեղաց. և տեղաց:

«Պատվական Հայոց Ազգին, որնոր Պարսից երկրումն Էք բնակեալ, մեր ինփրայդօռութեան ողորմութեամբն շատ բարև ունեմք։ Զեզ հատնի այ որ վաղուց ժամանակաց մեր և պարսից թագաւորութեան միջումն ամենայն ժամ էվ սիրով գիր անք գրել և համարձակ սովդագարութին ւայելել երկու կողմանց ավետութիւնն ելէլ նորայ. պարսից երկիրն խաղվեց և կտրվէց և էն ժամանակումն մեր սօվդայգարէրն որ շամախի են, շատ մեծ նեղութիւն և մեծ զարարութիւն ան տվէլ. և սպանութիւն ան արէլ. էդ ջաթ տան մեզ պարտ ե դառաց

  1. Эзов, с. 344-345.
  2. Յեգյանի ժողավածվի մեջ հայերեն բնագիրներ հրատարակությունը պատշաճավոր խնամքով չի կատարված