Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իհարկե, չեր կարելի, քանի վոր հայ զինվորությունը, չնայած վոր նրա թվական կազմի մասին չափազանցրած լուրեր շատ եյին պտտում, տկար ույժ եր այդքան մի խոշոր և յերկարատև գոոծի համար: Ուստի բնականորեն շարունակ կանչվում եր «մեծ եփռայտորը»։

Մինչև այստեղ այդ կանչողի դերի մեջ մենք շարունակ տեսնում եյինք Յեսայի կաթողիկոսին։ Բայց 1723 թվի մարտ ամսից այդ դերի մեջ ել մրցակից եր հանդիսանում նրա հակառակորդը, Յերից Մանկանց վանքի Ներսես կաթողիկոսը, վորին ժամանակի եռու ն շարժումները և մանավանդ Յեսայու բարձրացումը քշում տանում եյին նույնպես դեպի ռուսասիրություն, իբրև մի միջոց, վոր կհեշտացներ նրա փառասիրական ձգտումները։ ճանապարհ այս ուղղությամբ նրա համար հարթում եր հայ զինվորությունը։ Նրա յեղբայր Սարգիսը Սղնախի գլխավորներից մեկն եր, վորի միջոցով նա կողմնակիցներ եր գտնում մյուս գլխավորների մեջ, գրավելով նրանց, յերևի, այն խոստումով, թե կգրի ռուսաց կայսրին, վոր նրանք բոլորը իշխանական ծագում ունին և կխնդրի, որ նա, մինչև իր գալն ամեն մէկին առանձին հրովարտակ ուղարկե, հաստատե ամեն մեկի իշխանական ծագումը, և նրանց բոլորին հանձնե յերեք գավառների-Բարդա֊Գյուլստանի, Չարաբերդ-Ջրաբերդի և Խաչենի կառավարությունը։ Յեվ գրում եր հետևյալ դիմումը

«Պետրոսի մեծի կայսերիդ, թագաւորաց թագաւորի և պարծանք ամենայն քրիստոնէից մեծի արքայիդ ուռուսի։

«Բարծանաց ամենայն հայազուն ասկիս մերոյ և առաւել մերոյ, նուաստ Ներսէս կաթողիկոս ի կողմանս Աղուանից, որ եմք ղարապաղու և Շիրվանայ հոգևոր առաջնորդ, ծունկս անկեալ և երեսս կետինն թացեալ ձեռս առ քեզ տարածեալ արտասուալիր աչօք և մեծաւ պաղատանօք ազդ արարից մեծութեան քում գերի եղեալ ժողովրդեամբքս, որք կամք ի ձեռս անօրէն չար ասկիս որք յամենայն ժամ գեղեքին և չարաչեր տանջեն ոմանք գերի անելով և ոմանք կոտորելով, և մնացեալքն քաղցեալ և ծարաւեալ լերանց բնակելով ի յայրս և ի ձերպս քարանձաւաց լինելով, վերև Աստուած ներքև դու, քեզանէ ի զատ ոչ ոք չունեմք զմեզ ազատելոյ այս տառապանացս, այլ լեր իբրև զմեծն Մովսէս մարգարէ և ազատեայ զմեզ ի ձեռաց փարաւօնի, քանզի ի նուազիլ թագաւորութեանն պարսից չորս կողմանց արհաւիրք բազումս է որք կամին քրիստոնէից ասկս սպառել և վերացուցանել, որ և մեծ նախանձն անօրինացն. գալստեան մեծի համպաւոյդ այսպիսի չարանան, աստից յառաջ վրաց իշխանն Վաղթանկ խանն եկաւ, 50, 60 հազար արամբք օգնութիւն տառապելոցս և հայել ռահի քում գալստեանդ, բայց յետուստ կողմանէ թշնամի յարուցին Կախէթու Մահամադ Ղուլի խանն որ և թուրքի քօմակ լինելով զմիմեանս պատերազմեն և զմեզ անտես առնեն և մեք կամք ի մեծի տարակուսանս, միայն սպասեմք մեծի գալստեան, քում և ազատիլ տառապանացս, դարձեալ ի համպաւու գալստեան