Էջ:Khoja Capital.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտաքին հանգամանքները, վորոնց մեջ ապրում եր, որը որին ռուսների գալստեան սպասելով, Ղարաբաղի հայությունը: Նա ուներ, ճիշտ ե, իր զինվորությունը, վոր վորոշ ռազմական ույժ եր ներկայացնում և ընդհանուր անիշխանության մեջ մի գրեթե անկախ դրություն եր ստեղծել իր գրաված լեռներում։ Բայց հենց, այդ հանգամանքն ել բերել եր այն հետևանքը, վոր իրանց համար անկախություն հափշտակած լեռները դրսից ողակավորվում եյին հետզհետե ավելի և ավելի շատացող և ուժեղացող թշնամի տարրերով։ Այդ ողակը գնալով սեղմվում եր և արդեն բանն այն դրություն եր հասել հայ լեռնային զինվորությունը պաշարման վիճակի մեջ եր, կտրված դրսի աշխարհից։ Այս մեկուսացումն առանձնապես վտանգավոր եր Հյուսիսային Ղարաբաղի Սղախների համար, որոնց համար շատ դժվար եր անդաս հասարակ նամակներ հասցնել կասպիական ափերում գանվող ռուսական զորաբաժիններին։ Յեվ սակայն զենքի և ռազմամթերքի մեծ կարոտություն ունեյին նրանք և այս պակասությունը կարող եր վոչնչացնել նրանց նշանակությունը։

Պետրոսի կասպիական գրավումները Ոսմանյան հարվածների տակ եյին դրել Ղարաբաղը։ Թյուրքիան նույնպես շտապում եր դեպի Կասպից ծովը, վորպեսզի վերցնե Բաքուն և այսպիսով ճեղքի ռուսական զորաճակատը և յերկուսի բաժանելով նրան, հարկադրե նրան հեռանալ կասպիական ջրերից։ Ղարաբաղը կանգնած եր այդ ռազմական շարժման ճանապարհին և անխուսափելիորեն կամ պիտի տեղի տար կամ բախվեր ոսմանյան ույժին։ Արդեն 1723֊ի յերկրորդ կեսին ոսմանյան մի խոշոր բանակ, վորի կազմը հասնում եր, ինչպես ասում եյին, 80 հազարի, Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ, առաջացավ մինչև Գանձակ, բայց չկարողացավ վերցնել այդ քաղաքը։ Ըստ սովորականին ավերվեցին շատ հայ գյուղեր, շատ մարդիկ գերի վերցվեցին, շատերն ել մերկ ու բոբիկ փախան գնացին Մեծ Սղնախ, ապաստան գտնելու հայ զորքի մոտ։ Զորքի գլխավոր հրամանատար Ավան յուզբաշին մարդ ե ուղարկում Իբրահիմ փաշայի մոտ և պահանջում ե նրանից արձակել գերի վերցրած հայերին ասելով, թե թյուրքական զորքերն ուղարկված են Գանձակը վերցնելու և վոչ թե հայերին հարստահարելու համար։ Իբրահիմ փաշան կատարում եր յուզբաշու պահանջը, բայց, իհարկե, վոչ թե վախից ստիպված, այլ ունենալով նպատակ հայ զինվորությունն իր կողմը գրավելու։ Յեվ իրավ, նրա բանակը հանձնարարություն չուներ կռվի բռնվելու հայ զորքի հետ։ Գանձակից նա վերադարձավ Թիֆլիս, ուր