Էջ:Khoja Capital.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսպել և պատժել ապստամբ հպատակներին և այլն: Յերևի Հենց այս պատճառով ել Պետրոսը չկատարեց հայկական Սղնախի գլխավորների խնդիրքը` իրանց յերեք գավառների կառավարիչ նշանակելու մասին։ Ընդհակառակն, բոլոր առհասարակ գլխավորներին և նշանավոր մարդկանց խորհուրդ եր տրվում, վոր յեթե նրանք չեն կարողանում տանել անհավատների ճնշումները, տեղափոխվեն ռուսներին պատկանող կասպիական նահանգները, այսինքն նույն այն տեղերը, ուր Պետրոսն իր հրովարտակով հրավիրում եր բնակավորվել հայ վաճառականներին։ Իսկ հայ հասարակ ժողովրդին խորհուրդ եր տրվում հանդարտ նստել իր տեղը և սպասել։ Իսկ յեթե այդ հասարակները անկարող լինեյին նստել և սպասել, ի՞նչ պիտի անեյին, յեթե վոչ վեր կենալ և, չսպասելով Պետրոսի մի նոր հրավերին, գնալ իրանց վաճառականների, «իշխանների» կամ առհասարակ նշանավոր մարդկանց մոտ։

Դեպի Բագու բացվող ճանապարհն, ուրեմն, ռուս զորքի ազատարար արշավանքի համար չեր։ Այդ ճանապարհով Ղարաբաղի հայ ժողովուրդը մաս մաս իրար յետևից կգնար Գիլան, Մազանդարան և ռուսական գրավման այլ տեղեր, և այսպիսով կմտներ ռուսական տիրապետության տակ, կազատվեր անհավատների լուծից, ինչպես ինքն եր յերեսանկյալ աղաչում, պաղատում, և Պետրոսն ել կդառնար ամեն ինչ իբրև քրիստոնյա ազատող-հրեշտակ, սուրբ, կես աստված, գուցե հենց և ամբողջական աստված…։

Այժմ հասկանալի յե, թե ինչի՞ցն եր վերաբերմունքի տարբերությունը, վոր մենք այնքան պարզ նկատեցինք Պետրոսի կողմից դեպի Վախթանգն ու հայերը և թե ի՞նչպես եր, վոր Պետրոսն ավելի հոգացողություն ցուցադրում եր դեպի հայերը քան դեպի վրացիները, չնայած վոր վերջիններս կրոնապես ավելի մոտիկ և հարազատ եյին նրան։ Գաղնիքը բացված ե։ Հայերն ավելի մեծ ույժ ոնեյին վաճառական կայսրի աչքում, և այդ ույժը` նրանց խոջայական կապիտալն եր։ Հաջորդ գլուխը մեզ պիտի ցույց տա, թե այդ մեծ ույժն ի՞նչ եր և ինչեր հարկադրեց անել «Մեծ» տիտղոսով պսակված այդ ամենակարող բռնակալին։

10.

1724 թվականի հունվարի 1-ին եր միայն, վոր Իվան Կարապետը կարողացավ հասնել Ղարաբաղ՝ իրան հանձնված յերկու թղթերով, վորոնց վրայով արդեն յոթն ամիսներ եյին անցել։ Այս յոթն ամիսների ընթացքում շատ փոխվել եյին ներքին և