խնդրում եր, վոր կայսրը նրան նշանակե Չարաբերդ գավառի կառավարիչ: Այդ Սարգիսը նրա, Ներսես կաթողիկոսի յեղբայրն եր և ուներ իր հետ յուզբաշիների մի խմբակ, վորոնց անունները հիշատակված են նույն այդ նամակի մեջ: Մենք ունենք և Յեսայի կաթողիկոսի մի նամակը, ուր նա շրջապատված ե՝ բոլորովին ուրիշ անուններ կրող յուզբաշիներով։ Այս արդեն մի պարզ փաստ ե, վոր հայկական զինվորության մեջ մտել եր թայֆայականությունը, վոր գնալով կարող եր զարգանալ մինչև կատարյա պառակտում, ասել ե՝ ներքին թշնամություն առաջացնելը: Իսկ թե ինչ կնշանակեր ներքին թշնամի մի այդպիսի ժամանակ, դրա փորձն ել արդեն ուներ Ղափանի հայ զինվորությունը, Տաթևի Մելիք֊Դավիթը, մահմեդականանալով և դառնալով Մելիք Բազռ դառնում եր նաև վոխերիմ թշնամի հայ զինվորական շարժման: Դա մի ուժեղ մարդ, ուներ իր սաստիկ ամուր բերդը, վորի վրա հենված՝ ամեն տեսակ վատություններ եր անում, Դավիթ-բեկի զորքի շարժումներից, ձեռնարկություններից չեր լինում և վոչմեկը, վոր այդ դավաճանը չշտապեր հայտնել պարսիզց կառավարության, իսկ վերջերում իր հանդգնությունը հասցրեց այն տիճանին, վոր խաբեյությամբ իր մոտ ճաշի հրավիրեց Դավիթ բեկի մարդկանցից 55 հոգու, կտրել տվեց բոլորի գլուխները և ընծա ուղարկեց Շահ-Թահմազին Թավրիզ։ Տնային հրեշին վոչնչացնելը հեշտ չեղավ, պետք տեսնվեց միացնել դրա համար Ղարաբաղի ամբողջ զինվորությունը: Ավան–յուղբաշին իր Աղնախները տարավ դավաճանի դեմ, Դավիթ բեկը վերցրեց նրա բերդը և իրան ել գերելով, սպանեց Շնհեր գյուղում։
Այսպիսով հայ զինվորությունը, չնայած իր աջող գործողություններին, ուներ կազմակերպչական շատ պակասություններ, վորոնք, աճելով և բազմանալով, հեշտությամբ կարող եյին նյութել քայքայիչ հետևանքներ: Դժբախտություն եր մանավանդ այն, վոր Վախտանգը մի աստանդական փախստական եր և հայ զորքը զրկված եր նրա թանկագին ղեկավարությունից։ Դրությունը բավական ճիշտ գնահատությամբ ներկայացնում եր Յեսայի կաթողիկոսը Պետրոսին 1723 թվի նոյեմբերի 1-ի իր հետևյալ նամակի մեջ.
«Արդ գիտութիւն լիցի մեծի ինքնակալիգ, զի յառաջ քան ղայս քանիցս անգամ անցք և որպեսութիւն մեր ազդեալ և բողոքեալ եմք ի դուռն հզօրիղ, թէ երբեմն երբեմն յուսադրական բանս և լուրս լուաք. մեռեալ սիրտք մեր զօրացան և յարեան այնու բանիվ ոչ միայն մերային ագինք, այլև ազդն վրաց և հոռոմոց ամենայն քրիստոնեայք: Բայց զկատարումն բանի և խորհրդոյ հրամանի քում ոչ տեոանեմք ըսա փութոյ ժամանակիս. քանզի մինչև ցայժմ կերպիւ