Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ կայաք ի ձեռս պարսից արքային թէ՛ նեղութեամբ և թէ հեշտութեամբ անցուցանէաք ղկեանս մեր ակն արկելով Աստուծոյ և քոյոց խնամոցն: Այժմ նոցին իշխանութիւն ևս բարձաւ ի մէնջ կամօքն Աստուծոյ։ Բայց ի չորից կողմանց թշնամիք մեր յարուցեալ կան ի վերայ մեր և եմք իբրև հոտք անհովիւք մոլորեալք ի լերինս և ի դաշտս. և մեք ոչ կարեմք զդէմ ունել նոցա, զի մէկ դիմաց Օսմանցին եկն Վրացտուն առաւ և եկն մինչև ի Գեանջայ 20 օր ծեծեց զքաղաքն և դարձաւ. և մէկ դիմաց պարսից մնացեալքն փոյթ ընդ փոյթ գան ի վերայ մեր. և միւս դիմաց Տաղստանցին և լազկին ասպատակեն զմեզ։ Իսկ մեք որբ մնացեալքս երբեմն կռվելով և երբեմն հաշտութեամբ հազիվ մինչև ցայժմս կիսոյ չափ մնացեալ կամք ակնարկեալ վերին խնամոցն և քում այցելութեանդ։ Վասն որոյ հայցեմք և խնդրեմք ի բարեխնամ տէրութենէ քումմէ զի մի տնտես առնիցես զմեզ յայսմ մեծի նեղութեանս և վշտացս վասն սիրոյն Քրիստոսի և նորին խաչի և եկեղեցւոյ խաթերն համար. ահա մինչև ի մեկ 2 ամիսն եթէ զօրապետ և զորք ի հրամանէ քումմէ ոչ հասանիցեն առ մեզ, այնպէս համարեսցի տէրութիւն քոյ որ զմեզ ազգովիմբ կբառնան ի միջոյ թշնամիք խաչին քրիստոսի։ Ահա 3 ամ է որ մեք ծառայք քոյ անտէր և անգլուխ գոլով մեծի նեղութեան մեջ սպասեմք և ակն ունիմք ճանապարհի քում յամենայն ժամ. զմեր թուղթն և չափարն անպակաս կու լինէր ի ծառայութենէ քումմէ, բայց քանզի ճանապարհքս փակած է, ոչ կարեմք որպիսութիւնք մեր հանապազ գրել և ազդ առնել ձեզ. զի այս կողմ ամեն այն ոք տեղեկացեալ գիտէ զմեր առ տէրութեան քում ծառայել կամենալն, վասն որոյ զգուշացեալ կան յամենայն ճանապարհաց. քանի մարդիք ևս կորցրին այս մեջս. վասն այն ոչ կարեմք փոյթ ընդ փոյթ թուղթ գրել. խնդրեմք վասն որոյ այց ելանել քում տառապեալ ծառայիցս և մէկ փրկութեան դուռն բանալ մեզ։ Քանզի և արիւն մեր իսկ ի ձեռաց ձերոց պահանջե Տեր. եթէ ոչ այց ելանիցէք վշտացեալ անդամոցս նորա. և զայս ևս յայտ լիցի մեծութեան հզօրիդ, եթէ զգալուստ քո յամելոց իցէ, փութանակի մեզ զոք ի թիկունս հասոյ հազարապետիւ միով. միայն թէ անուն քո կոչեսցի ի վերայ մեր և մեք քոյին զօրութեամբ և խնամօքն Աստուծոյ կարող եմք հալածել զթշնամիսն խաչին Քրիստոսի, մինչև Աստուծով կատարելապէս բոլորովիմբ կրուիցուք ի հնազանդութիւն և ծառայութիւն ընդ հզօր իշխանութեամբ ձերով, որպէս և յառաջագոյն ունիմք խնդիրք և իղձ. ահա այս է ժամանակ զմեզ ի ծառայութիւն ստանալոյ. զի թագաւորն պարսից յոյժ նուաղեցաւ և ոչ իսկ երևի, և իշխանութիւն օսմանցւոյն տակաւին առ մեզ ոչ է հասեալ. այլ ինքնագլուխ ազգք չորք մեր յարեալ են ի վերայ մեր և ընդ մեզ մաքառեալ կան. և գլուխ պատրիարքն մեր հանդերձ սուրբ աթոռովն Էջմիածնաւ մեծի նեղութեան մէջ մնացեալ կայ. այլ վանորայք և անապատք մեր խաւար և խանկարեալ կան. ահա այս է օր այցելութեան և փրկութեան եթէ կամեսցի տէրութիւն քոյ, զոր և մեք կամիմք և խնդրեմք. զոր ահա ձեռագրեցաք ի վերայ նամակիս և զշամախեցի Անտոն անուն քահանայիւ յղեցաք ի ծառայութիւն Տեառնդ»։

Ստորագրում եյին այս թուղթը բացի Յեսայուց, և նրա կողմնակից յուզբաշիներն այսպես. «Ծառայ Աւան ուզպաշի. ծառայ Միրզա ուզպաշի. ծառայ Պալասան. ծառայ Փանոս. ծառայ Սուղի. ծառայ Դաւիթ, ծառայ Մելfում. ծառայ Ջաfաrեայ. ծառայ Ոհան»[1]):

  1. Эзов. с. 360-36.