Հանգամանքը կապում եր Կարբիի բուրժուազիան Յերևանի առևտրական բուրժուազիայի հետ և այսպիսով կազմում եր նրա հետ մի աշխարհ, վոր իր դասակարգային բնույթով յենթարկված եր ժամանակի հայ ազատագրական շարժման խիստ ազդեցության, հետևաբար ներկայացնում եր մի տեսակ առաջապահ պահակ Ղարաբաղի հայ զինվորության` արևմտյան ճակատի վրա։ Վոր հայ Սղնախները հմայք ունեյին Ղարաբաղի սահմաններից դուրս ել, այս մասին մենք պերճախոս ապացույցներ ունինք Պետրոս Սարգիս Գիլանենցի ժամանակագրության մեջ: Եջմիածնի կաթողիկոսը մտերմական հարաբերություններ ուներ «հայոց ասկյարի» հետ և այս՝ անշուշտ վոչ առանց Յերևանի «մեծամեծների» գիտության։ Հիշենք և այնք վոր Թիֆլիսի առաջնորդ Մինաս վարդապետ Փարվեզյանը չեր թագցնում, թե ռուսական արշավանքի մի խնդիրն ել պիտի լինի Յերևանի առումը և այս առիթով նա նույնիսկ խորհրդակցության ե ունեցել ռուսական դեսպան Տոլստոյի հետ:
Այս բոլորը ցույց ե տալիս, վոր հայ ազատագրական ծրագրի մեջ Յերևանը վերջին տեղը չեր գրավում։ Հասկանալի յե, ուրեմն, թե ինչն եր դրդում Կարբիի խոջաներին զինվել արագորեն, ամրացնել իրանց գյուղաքաղաքը և մերժել Աբդալլահ փաշայի առաջարկությունն` անձնատուր լինելու մասին։ Բայց բանը կռվի չհասավ։ Կարբեցիները ժամանակին հասկացան, թե ինչ կնշանակե կռվի բռնվելը մի այդքան ահռելի ույժի հետ և անձնատրության բանակցություն սկսեցին. Թյուրք հրամանատարը զինաթափ արավ գյուղաքաղաքը, փոխարենը թույլ չտվեց իր զորքին կողոպուտներ կատարել։
Իսկ Յերևանի հայությունը դարձրեց իրան պատերազմող կողմ և ծավալեց գործունեյության մի յեղանակ, վոր չեր կարող հեղակարծ, հանպատրաստից պայթած համարվել, այլ կրում եր վաղորոք պատերազմական գործողությունների պատրաստված յեղած լինելու նշանները։ Պատերազմը լոկ հայերի և ոսմանցիների մեջ եր։ Պարսիկ խանն իր զորքով փակված մնաց միջնաբերդում, տեղական թյուրք ազգաբնակություն ել հեռու պահեց իրան մասնակցությունից։ Հայերի զինակից հանդիսացան միայն Կոնդ թաղի բոշաները: Մի կարճ միջոցում կազմակերպվում ե մի ամբողջ բանակ, բաղկացած ինն հազարից ավելի մարդկանցից։ Կազմակերպողներն եյին Յերևանի հարուստ հայերն ու բոշաները, ասել ե` խոջայական կապիտալը։ Ամեն մեկը մի քանի հարյուր հոգի յեր պատրաստում, զինվորագրելով վոչ միայն քաղաքացիներին, այլ