1723 թ. սեպտեմբերին Պետրոսի և Ւզմայիլ-բեկի մեջ կնքված դաշնադրության։ Վերցնելով, ըստ այդ դաշնադրության, կասպիական քաղաքներն ու մարզերը, Պետրոսը դիվանագիտական բանակցություններ եր սկսում, նույն 1723 թվականին, ոսմանյան կառավարության հետ՝ վորոշելու համար սահմանները Ռուսաստանի, Թյուրքիայի և Պարսկաստանի մեջ: Այս բանակցությունները յերկարաձգվեցին և դարձան Պարսկաստանի բաժանում Ռուսաստանի և Թյուրքիայի միջև։ Թյուրքիան մեծ հողամասեր եր պահանջում Հյուսիսային Պարսկաստանում (Այսրկովկաս), նույնպես և Ատրպատականի մեծագույն մասը Թավրիզ քաղաքով մինչև Համադան։ Այս պահանջները զինական ուժով իրականացնելու համար Թյուրքիան ընդարձակ պատերազմական գործողությունների յեր ձեռնարկում մի քանի ճակատներով: Հյուսիսային ճակատն սկսվում եր արդեն գրավված Վրաստանից և ուներ իր առջև մի խոշոր խնդիր-Յերևանի առումը, վորից հետո արշավանքը պիտի մտներ Ատրպատական: Այս ճակատի հրամանատարն եր Քոփրուլու Աբդալլահ փաշան։
Մարտ ամսին Աբդալլահ փաշայի առաջապահ գնդերը հասան Եղիվարդ գյուղին, ուր նրանք ընդհարվեցին Յերևանի Մեհրալի խանի զորքերի հետ, ջարդեցին ու փախցրին նրանց ու իրանք շարժվեցին դեպի Յերևան, վորի բերդում փակվել եր պարտված պարսիկ խանը։ Սակայն այս շարժման մեջ ոսմանցիները հանդիպեցին մի անակնկալ և անսովոր արգելքի.-Կարբի հայ գյուղաքաղաքն եր այդ, վոր զինված դիմադրություն ցույց տվեց թյուրք զորքերին, վորոնք ստիպված յեղան կանգ առնել և պաշարել նրան: Այնքան անսովոր եր այս փաստը վոր նույնիսկ Աբդալլահ-փաշան զարմացել եր և ասում եր կարբեցիներին. «Զի՞ կայ ձեզ զինուորիլ վասն երկրիս, որոյ տէրութիւն ոչ է ձեր»[1]): Այս, իրավ վոր, հետաքննական մի հարց եր, վորի պատասխանը մեզ բացորոշ կերպով չեն տալիս ժամանակակից աղբյուրները, բայց վորի բացատրությունը կարելի յե գտնել մի շարք նկատառումների միջոցով։
Նախ` ի՞նչ եր ինքը Կարբին։ Վեց հազար բնակիչ ունեցող մի գյուղաքաղաք, վոր աչքի ընկնող մի առևտրական կենտրոն եր, ուր խոջայական կապիտալն ուներ խոշոր կուտակումներ։ Այս
- ↑ Աբրահամ Երևանցի —«Պատմութիւն պատերազմացն, որք յօսմանցւոց ի վերայ քաղաքացն Հայաստանեայց և Պարսից, յետ գումարելոյ Մահմուա սուլթանին Աղվանից է վերայ արքային Պարսից Շահ-Սուլտան Հիւսէ».– Զեռագիր Վենետիկի Մխէթարեան վանքում։