միջնորդություններով վերացրեց պատերազմի վտանգը [1]): Յերկար ու բարակ վեճերի առարկա դարձավ մանավանդ Կովկասի մեջ գծվելիք սահմանների հարցը։ Դաշնագրի սևագրությունը փոփոխվեց բազմաթիվ անգամ, մինչև վոր, վերջապես 1724֊ի հունիսի 12-ին, այսինքն Յերևանի գրավումից հինգ որ հետո, Ռուսաստանի և Թյուրքիայի մեջ ստորագրվեց մի դաշնագրություն, վոր հետևյալ վորոշումներ եր սահմանում.
Շամախին մնում ե սուլթանի վասսալ Դոուդ բեկի տիրապետության տակ։ Տարածությունը Շամախուց մինչև Կասպից ծովն ուղիղ գծով բաժանվում եր յերեք հավասար մասի, վորոնցից յերկուսը, Կասպից ծովին կից գտնվողները, պատկան ում են Ռուսաստանին, իսկ յերրորդը, վոր Շամախուն ե կցված, կլինի Դոուդի իշխանության տակ, այսինքն կգտնվի Թյուրքիայի բարձրագույն իշխանութեան ներքո։ Դերբենտից դեպի յերկրի ներսը 22 ժամ ճանապարհի վրա նշան կտնկվի. այս նշանից ուրիշ գիծ ե տարվում դեպի հարավ, դեպի այն տեղը, ուր, վերևում հիշատակված յեղանակով, կորոշվի սահմանագիծ ռուսական հողերի և Շամախու նահանգի մեջ։ Այն հողերը, վորոնք այդ գծի աջ կողմն են գտնվում, դեպի յերկրի ներսը, կպատկանեն Թյուրքիային իսկ որոնրք ձախ կողմն, ծովի ուղղությամբ, կպատկանեն Ռուսաստանին։ Վերջապես այնտեղից, որ Շամախու և ռուսաց սահմանագլուխն ե կազմում, տարվում ե ուղիղ գիծ մինչև այնտեղ, ուր խառնվում են Կուր և Արաքս գետերը, այստեղ կլինի սահմանը Ռուսաստանի, Թյուրքիայի և Պարսկաստանի մեջ. Շամախին չպիտի ամրացվի և նրա մեջ չպիտի լինի թյուրքական կայազոր. բացառությամբ այն դեպքերի, յերբ այնտեղի տիրապետողը կընդիմանա սուլթանի իշխանության կամ թե խռովություն կծագե բնակիչների մեջ. բայց այս դեպքերում ել թյուրքական զորքերը, նախ քան Կուր գետն անցնելը, պիտի իմաց տան ռուսաց հրամանատարներին, իսկ խոովությունները հանգստացնելուց հետո, ոսմանյան զորքերից մի հատ մարդ ել չպիտի մնա Շամախում: Համայն ռուսաց կայսրը խոստանում ե համաձայնեցնել Շահ Թահմազին, վոր նա զիջե Թյուրքիային այն բոլոր տեղերը, վորոնք գրավված են Թյուրքական զորքերով, իսկ յեթե Շահը չկամենա Ռուսաստանին և Թյուրքիային զիջել նրանց վերցրած նահանգները, այն ժամանակ Ռուսաստանը և Թյուրքիան գործում են նրա դեմ միահամուռ [2]):