հլու և անխոս հպատակ նրա ամեն մի կամեցողության։ Այս՝ ազատություն եր Քրիստոսի սիրուն։ Յեվ այս տմարդի պայմանների մեջ ե ահա, վոր իր ամբողջ հասակով նկարվում եր Պետրոսն իբրև «փրկիչ», փրկիչ իրան ակնկալող, իր վրա աղոթող խեղճ ու նկուն ժողովրդների։
Մենք գիտենք նաև, թե ինչ բարիքների ակնկալությամբ եր, վոր Սղնախների յերեք պատվիրակներր համաձայնեցին դնել իր անց ստորագրությունները Պետրոսի կառավարության կատարած այս անպատիվ խարդախության տակ։ Երկու քահանաները շահադիտական սպասելիքներ ունեյին։ Անտոն քահանան արարքի գլխավորն եր և չաղ քահանայաբաժին եր ուզում իր համար ոգնություն, վոր ինքը Շամախուց տեղափոխվի Դերբենտ, խոստանում եր գաղթեցնել իր հետ Շամախու ծուխը, բաղկացած 50 ընտանիքից. Դերբենտում նրան սպասում եր փառավոր կացություն, վորովհետև այն տեղ արդեն կային 200 տուն հայ գաղթականներ, վորոնք պիտի նրա ծուխը դառնային։ Պետրոս քահանան խնդրում եր Ղաբալա գավառի հայ ազգաբնակության մասին, վոր նա առնվի ռուսական հովանավորության տակ։ Իսկ Քեվխա Չալաբին մի թշվառ հայր եր. նրա ամբողջ ընտանիքը գերի եյին տարել լեզգիները. մի առ մի նա պատմում եր, թե այժմ ում մոտ և ինչ տեղերում եյին գտնվում նրա տղաներն ու աղջիները, արտասվագին աղաչում եր, վոր հրամաններ տրվեն այդ գերիներին նրանց տերերից խլելու համար։
Այս խարդախության վրա հիմնվելով Պետրոսն ուղղեց հայ ժողովրդին հետևյալ հրովարտակը.
«Աստուծո վողորմությամբն մեր Առաջին Պետր ինփրայթոռ ինքնակալ ամեն այն Ըռուստի յերկիր և այլ և այլ տեղյաց.
«Պատվելի կաթողիկոս Յեսայուդ և սլատվելի ուզպաշաց Ավանիդ և Միրզաիդ և ամենայն այլոց պատվական ուզպաշացդ և գլխավորացդ, և ամենայն պատվական հայոց ասկիդ մեր ինփրայթոռության վողորմությամբ շատ բարև հասցե։
«Հայտնի լիցի ձեզ վոր ես մեր վողորմության գիր ա․ վոր մեր ձեր ուղարկած Տեր Անտոնին և Քեֆխյա Չալաբուն խետ ա, վոր ձեր խոնարհությամբ վողորմության խնդրվածքին գիրն մեզ հասել ա․ և սուքա ել բերանով ամենայն ջաթտան ձեր խնդիրն խնդիրք արին վոր մեք ձեզ ձեր տանովն և խիզանով և ձեր ոճաղովն թամամի զաթովն մեր մեծ և բարձր ինփռայթոռության վողորմության հրամանին տակաւն լինեք, վոր ձեր կալե համար և ձեր դնջություն, առանց նեղության վոր գեք և կենեք, մեր առած նոր պարսից յեկրումն, որ Գիլանա ծուվին վերեն ա, վորն որ ձեր խավանած տեղն լինի, մեք հրաման տանք վոր դուք տեղն ձեր դնջությամբ ավադանի գցեք և կեք և քրիստոնեյության հավատն դուք առանց ախ և յերկյուղի պախեց․ և մեք պատվական հայոց ասկիդ վասն քրիստոնեյության առավել մեր վողորմությամբ կը