«4. Յեթե նորին կայսերական մեծությունը չի բարեհաճի հայերին ոգնելու համար զորք ուղարկել, այս դեպքում նրանք (հայերը) խնդրում են, վոր նորին կայսերական մեծությունը բարեհաճե նրանց իր հովանավորության տակ վերցնել և հրամայել նրանց համար բնակության տեղեր նշանակել Կասպից ծովի մոտ, Գիլանում, Սալյանում, Բագվի մոտ և Դերբենտում, վորովհետև նրանք, հայերը, բոլորովին չեն ուզում այլևս լինել մահմեդական լուծի տակ, թեև նրանց թե Շահ-Թահմազը և թե թյուրքական Իբրահիմ փաշան Գանձակից (յերբ նա այնտեղ եր) իրանց նամակներով կանչում եյին ամեն մեկն իր կողմը հուսադրելով թե կստանան ամեն տեսակ ազատություններ, բայը նրանք ( հայերը) այդ բանին համաձայնություն չտվին, իմանալով նրանց փոփոխամտությունը, ուստի իրանց հավատի համար ուզում են լինել քրիստոնյա թագավորի հովանավորության տակ։ Յեվ յեթե նորին կայսերական մեծությունը կբարեհաճե հայերին իր հովանավորության տակ առնել և տալ նրանց բնակության համար հողեր վերոհիշյալ վայրերում, այն ժամանակ թող նա այդ մասին անհապաղ հուսադրական հրովարտակ ուղարկե մի հատուկ սուրհանդակով վոպեսզի հայերը, այդ հրովարական ստանալուց հետո, կարող լինեյին վողորոք, քանի վոր թշնամին դեռ նրանց չե տիրել կամ գնալու ճանապարհները չեն փակվել, դուրս գալով Ղարաբաղի նահանգից, իրանց ընտանիքներով գնան հիշատակված տեղերը։… 6) Ղարաբաղից դեպի Կասպից ծովը գնալու համար հայերը չունին վոչ մի վտանգ, և կարող են ազատ, մի կողմ թողնելով սարերը, գնալ Սալյան մինչև ուր նրանց Սղնախներից չորս որվա ճանապարհ ե ձիով, իսկ ամբողջ ժողովուրդը մինչև Սալյան կգնա վեց որում, քանի վոր այդ ճանապարհը հարթ ե և չոր։ 7) Ւսկ յերբ նորին կայսերական մեծությունը բարեհաճե վերցնել Շամախին և այնտեղ ռւսական զորքեր պահել, այն ժամանակ հայերը Ղարաբաղի նահանգից դեպի Կասպից ծովը գնալ կարող եյին առանց վորևե յերկյուղ ունենալու լեզգիներից, 8) Հիշյալ տեղերում բնակվելու համար հայերը նորին կայսերական մեծությունից վոչ մի ոժանդակություն չեն պահանջում, իրանք իրանց ծախսով կանեն ամեն ինչ, միայն խնդրում են. վոր նորին կայսերական մեծության վողորմածոսթյամբ բնակության համար տրվին հարմար հողեր, վորպեսզի նրանք կարողանան կերակրել իրանց. իսկ յեթե բնակություն հաստատելու ժամանակ մեկը մի կարիք կունենա, այդ ժամանակ կխնդրվի նորին կայսերական մեծության ոգնությունը։ 10) Յերևանի մոտ ապրող հայոց առաջին Արարատյան կաթողիկոսը և այնտեղի հայերը (վորոնք թվով շատ պակաս են Ղարաբաղի նահանգի հայերից), թեև ղարաբաղի հայերի հետ, հեռավորության պատճառով, հաղորդակցության մեջ չեն յեղել դեռ ևս, սակայն նույն Արարատյան կաթողիկոսը հաճախ նամակներ ե ուղարկում Ղարաբաղ, Յեսայի կաթողիկոսին, հուսադրելով թե ինքն ել համաձայն ե նրա հետ» [1]։
Այս մի ամբողջ ծրագիր եր, պատրաստված ռուսական դիվանատան մեջ և սակայն դրված կիսագրագետ քահանայի բերանում, իբրև Ղարաբաղի լեռներից բերված աղաչանք։ Այդ ժողովուրդը, հարյուր հազարներից բաղկացած, իբր թե իրան զոհ եր բերում Պետրոսին, գնում եր այնտեղ, ուր նա յեր կամենում, ամեն ծախս իր վրա վերցրած, անձնատուր՝ առանց վորևե պայմանի, միանգամայն
- ↑ Эзов, с. 387-388