Էջ:Khoja Capital.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գերի կվերցնեն և մի՛ սպասեք վոր նրանք գան և ձեզ ջարդեն ու կտոր-կտոր անեն և մենք այդ բանը տեսնենք մեր աչքերով։ Մեզ քրիստոնյաներիս նրանցից պատիվ և հանգստություն կա և վոչ մի զրկանք չի լինի մեզ նրանցից, և ձեզ համար ել լավ կլինի և դուք ել մեծ ոգնություն կստանաք, յեթե ինձ կլսեք և կգաք և կերկրպագեք. և յես գրեցի ձեզ, վոր դուք հավատաք այս բանին և ինձ լսեք, կամ ինչպես լավ կհամարեք, մտածեցեք ձեր մեջ»[1]

Յեվ պետք ե ասել, վոր միայն Աստվածատուր կաթողիկոսը չեր այդպես մտածում։ Հենց իր հայ զինվորության մեջ ել գոյացել եր մի հոսանք, վոր տեսնում եր, թե դրությունը փոխվել ե, պարսիկ ու ռուս չեն այլևս հրապարակում, այլ ահարկու ոսմանցին ե անարգել տիրում ամեն տեղ, ուստի Աստվածատուր կաթողիկոսի պես մտածում եր հաշտվել այդ ամեհի ույժի հետ։ Այսպիսով հայոց Սղնախներում գլուխ բարձրացնել եր սկսում մի թյուրքական կուսակցություն։ Նրա ներկայացուցիչ կարելի յե համարել Յերից Մանկանց վանքի Ներսես կաթողիկոսին։ Այս մի փոքրամասնական հատված եր. մեծամասնական հատվածը, ռուսականը, գլխավորում եր Յեսայի կաթողիկոսը: Ներսեսը, իբրև հայ զինվորության մի մասի գլխավոր, հաղորդում եր Յեսայուն, թե յուզբաշիների մեջ սկսվել ե մի վտանգավոր խմորում և, որինակ, Բարդայի Յեսայի յուզբաշին հայտնել ե, վոր յերբ թյուրքերը գան Գանձակ, ինքը կերթա նրանց վոտը։ Ներսեսը խորհուրդ եր տալիս Յեսայուն զգուշանալ յուզբաշիներից, չը հայտնել նրանց ոուսաց կայսրին արած դիմումները և առհասարակ այլևս դիմումներ չանել, քանի վոր «յոթնգլխյան վիշապն արդեն յեկել ե և յերկրի բոլոր չորս կողմերը կոխել ե և իր պոչը մեզ ել կը հասցնե»[2]

Բայց այս պառակտման առաջն առնում ե ռուսական գործակալը հայոց Սղնախներում՝ Իվան Կարապետը, հավատացնելով ամենքին, թե ռուսական զորքը պիտի ոգնության գա և բոլորովին պետք չկա, վոր հայերը դիմեն ոսմանցիներին: Միամիտ լեռնցիներին հեշտ եր խաբել յերեխաների նման: Ւվան Կարապետը պարծանքով հայտնում եր Բագվի կայազորի հրամանատար բրիգադիր Բարյատինսկուն, թե իրան միանգամայն աջողվել ե յետ կանգնեցնել հայերին ոսմանցիների հետ բանակցություններ ըսկսելու դիտավորությունից և կատարյալ համաձայնություն վերականգնել հայ զինվորության մեջ[3])։ Յեվ այս սուտ չեր: 1724 թ. հոկտեմբերի 18–ին ամենքը միացած-Յեսային, Ներսեսը, մելիքներն

  1. эзов,с.348.
  2. Там же, с. 380.
  3. Там же, с. 384