Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու յուզբաշիները դիմում են ուղարկում Պետրոսին, հայտնում են ոսմանցիների շարժումները, հայտնում են, թե հայ ժողովուրդը գտնվում ե բնաջնջման վտանգի տակ, վոր 3-4 անգամ գրել են նրան այս մասին, բայց պատասխան չեն ստացել և նորից աղաչում եյին, «խաչի խաթեր», հրամայել, վոր Բագվի զորքից իրանց ոգնություն ուղարկվի, խոստանում եյին հոգալ այդ զորաբաժնի ամբողջ պարենավորումը։ Այս թղթին ստորագրում եր նաև նորելուկ հայ դիվանագիտական գործիչ «ըսլուկա (слуга) Կարապետ Իվան»-ը[1]), վոր դասավորում եր իր այդ անունները և հակառակ ուղղությամբ։

Այս դիմումի պատասխանն եր, վոր տանում եյին Պետերբուրգից Անտոն քահանան և Քեվխա Չալտբին։ Թեև նրանց շտապեցնում եյին, բայց ռուսական ձմեռը գամեց նրանց անշարության և միայն 1725 թվականի գարնան եր, վոր նրանք յերևացին Շամախու շրջականերում, ուր ճանապարհները փակել եյին եզդիները, վորոնք սպանեցին պատվիրակներից մեկին, Սիմոն Պոպովին։ Հարկավոր յեղավ, վոր մնացածները մեծ զգուշությամբ, հետևաբար և մեծ դանդաղկոտությամբ առաջ գնան։

Իսկ ոսմանյան հրամանատարությունը, տեսնելով վոր հայերի կողմից վոչինչ փորձ չե անվանում իր հետ խաղաղ համաձայնության գալու համար, 1725 թվի վաղ գարնան պատերազմական գործողություններ եր սկսում նախ Հյուսիսային Ղարաբաղի դեմ։ Կարելի յեր ասել, թե այս ժամանակից հայտարարվում եր մի հայ-թյուրքական պատերազմ, առաջինը հայ իրականության մեջ ոսմանյան պետության հիմնարկությունից ի վեր, մի պատերազմ վոր տեղական ապստամբական բնավորություն չուներ և մղվում եր յերկար ճակատի վրա, Գանձակից մինչև Որդուբաթ և Նախիջևան։ Բայց այս հարավային թևը դեռ մի տարուց հետո պիտի մտներ պատերազմական կրակի մեջ։ Կանոնավոր, մեծածավալ պատերազմ, իհարկե, չեր կարող լինել վոչ-հարավային թևերի վրա։ Հայերը փոքր զորաբաժիններով լեռներից հարձակումներ եյին գործում։ Սակայն վորքան ել աջող լինեյին այդ հարձակումները, նրանք չեյին կարող կանգնեցնել մի կանոնավոր և խոշոր բանակի աոաջխաղացությունը։ Յեվ ոսմանյան մի զորաբաժին, բաղկացած հինգ հազար հոգուց, մտավ Ղարաբաղ։ Հայերն ստիպված յեղան հնազանդություն ցույց տալ, բայց դիմեցին մի խորամանկ դավադրության և նրանով մի խոշոր հաղթանակ տսւրան։ Այս գործողությունները

  1. там же,о. 382.