Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարագրված են Յեսայի կաթողիկոսի և մելիքների նամակների մեջ, վորոնք ուղղված եյին արդեն մեռած Պետրոս Մեծին, Վախթանգ թագավորին և սրա վորդի Շահ-Նավազին։

«Թագաւորազն և քաջատոհմ մեծ ի և Սաստուածազօր Վախթանգ թագաւորի և Շահնաւազ խանի.

«Քրիստոսի նուաստ ծառայ Եսայի կաթողիկոսի Աղուանից և ամենայն մեծ և փոքր ուզպաշաց և մելիքաց և գլխաւորաց և տանուտեարց և ժողովրդոց երկրիս Ղարապաղու։ Ողջոյն և երկրպագութիւն հասցէ։ Զի ահա աստի յառաջ Փիլիպին գալովն զամենայն որպիսութիւն գրեալ եմք առ ձեր մեծութիունսդ, չգիտեմք եհաս եթե ոչ․ այժմ ահա կրկին գրեմք որպեսութիւն մեր և երկրներին. զի ահա Երևան, Նախջուան իւր երկրովն առան օսմանցիք, այլ և Թավրիզու վրայ երկու անգամ կռիւ է եղել, նոցա զօրքն կոտորել են, չեն կարողացել առնել․ այլ և Շամշատինլու զաչաղն, Պօրչալու, Լօռի ևս թամամ նոցա ձեռքն է։ Վրացտուն միայն քաղաքումն կայ ղօշուն, այլ ուրիշ տեղ չի կայ. Շիրվան ևս 4500 մարդով Մուստափա փաշան գնաց․ մեզ մօտ ևս յառաջ էլչի եկավ։ Մհամմատ Ղուլի խանն չգիտեմք որտեղ է, եղբօրորդին Գեանջայ է, Շահն ասում են Արտավիլու կողմն է. այս միջումս Գեանջու շհարն և մեք եմք մնացեալ, իրար հետ լավ եմք, մեր և նոցա մարդն գնում են գալիս. ապա զայս յայտնի լիցի ձեր մեծութեանդ․ զայս աղուհացիս 4 շաբթումն, մարտի մէկումն 3 փաշայ՝ Շահին, Սալահ և Այի անունով 4700 մարդով Գանջու ներքևանց անցան եկին մեզ մօտ վարանդայ․ մէկ 2 օրն տեսանք միտքներն ծուռ, կռիւ անելով էլ օհդէն կարել չեմք գալ, ղոնաղ արինք գեղուգեղ 100-ով, 200-ով, 300-ով, 400-ով թամամ կոտորեցինք[1])․ Միայն մէկ 150 մարդ փախան․ 200 էսիր թափեցինք, հիմա մուշախաս որ մեզ վրաց մեծ ղօշուն կու գայ քանի օրումս. այլ մեք այս բաներս ձեր արևով և ումիտով և գրովն ենք անում, դուք որ գնացալ էք տեղդ էք, մեք մեծ հուսով եմք, և մեր աչքն գիշեր և ցերեկ ձեր գալու ճանապարհին և գրին է․ ահա և նոր արզ գրեցինք թագաւորին, վասն որոյ ձեզանէ կու խնդրեմք, վոր թէպէտ հեռացաք մեզնէ, զձեզ չմոռանաք․ ահա օգնութեան և քոմակի օրն այսօր է․ եթէ մինչև ի մէկ, 2 ամիս մեզ օգնութիւն չհասաւ այդ կողմէտ, թամամ քրիստոնեայքս բնաջինջ կու լինի, մուշախաս, այլ ինչ օգուտ ձեր աշխատանքն․ ահա աղաչեմք, աղաչեմք, անտես մի առնեք զաղաչանս մեր, այլ հասէք մեզ վասն սիրոյն Քրիստոսի մեզ օգնութիւն․ այլ զինչ երկարեմք, դարձեալ Փիլիպն գեանջցոց և մեր թղթովն գնայ Շահին մօտն, հիմա էկաւ խալաթով, ըռազամով

  1. կռվի այս եղանակը նույն Վարանդայի գավառում նոր չեր։ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «ժամանակագրության» մեջ կարդում ենք․ «վերոյ թարզումն (1723, ոգոստոսի 20) Ղափանցի Յարութիւն թավրզու արեկ ասաց թէ՝ Խայի ուզբաշի Ղանլու֊Շապանն և Դուազադու Աւտարանոց գեղին Մելիք Բաղուն տղին խետ փարխաշտի (վեճ) կունենան․ կը խաշտացնեն, էլ Մելիք Բաղուն տղէն Ղանլու֊ Շաբանին պատիւ կկանչեն։ Էս ուզբաշի Ղանլու Շաբանն 300 խայով կը գնայ էս Մէլիք Բաղուն գեղն պատիւ: Էս Մէլիք Բաղուն տղէն յառէչ ուր գեղին խալխին պատվեր կանի տվել՝ թէ Ղանլու Շաբանն քանի խոգով կը տանեմ իմ տունս, նրա 5-6 հոգով տարեք ձեր տները, եփ մի թվանքի ձեն լսէք, յամէն մարդ ուր ղոնաղն սպանի։ Էսպես կը տան Ղանլու Շաբանին և իւր 300 մարդին կը սպանեն։ Էս ողորմելի նորընծայ խայի ուզբաշի Ղանլու Շաբանն ուր 300 մարդովն կը սպանեն («կռունկ», 1863, եր. 207)»