Էջ:Khoja Capital.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ւելբաց նաչաղացու, մինչև գրոյս թարեղն դեռ ել նաչաղամ [1], ուրենքն էլ պիգամաղ եղան բեղափուլ տուին մինչի գրոյս 3 թարեղն և թարեղումս լսեցին թէ ջնգրալ եկել ա Պաքու. ապա թե գիր գրեցին ուղարկեցին Պաքու ջնգրալին մօտն որ թէ ջնգրալն էլ ուղարկի վերև, տեսնենք մեզ համար ինչ խապար կր գայ, և այլ երկրիս ինչ որ հալ և ավհալ որ կար, ուզպաշիքն և հոգևոր տէրն գրեցին և ուղարկեցին ղուլուղն և այլ ուրիշ ավհալ, քանի որ էս տղերքս չոք հինգ հազար օսմանլու որ կոտորեցին, օսմանլուէքն էլ պաշլամիշ են արարել թե Երևան, թէ Թիֆլիսը, թէ Ղափան ինչ տեղ որ ձեռքերանին խասնում այ չափմիշ ան անում, մեծն կոտորում ան, փոքրն եսիր ան անում»[2]

Հետաքրքրական հանգամանքն այն ե, վոր հայերը, թեև շատ լավ հասկանում եյին, վոր ընդհանուր տեղահանության հրամանը մի սոսկալի աղետ ե ժողովրդի համար, բայց, գոնե առերես, այդ դժբախտության հեղինակ համարում եյին վոչ թե Պետրոսին, այլ Անտոն քահանային, վոր միայն վաճառված մի գործիք եր դարձել նրա ձեռքին։ Ճիշտ ե, թեև Պետերբուրգի կառավարության թուղթ գնաց, թե Անտոն քահանան այդպիսի հայտարարություն անելու լիազորություն չե ունեցել, բայց սրանից ի՞նչ ոգուտ, քանի վոր մեջ տեղ կար ցարական հրամանը։ մերժել այս հրամանը Սղնախների կառավարությունը կարող եր, յեթե իրան պահած լիներ փոքր ի շատե անկախ բանակցող կողմի դրության մեջ, մինչդեռ նա միշտ ել իրան սլահել եր վողորմելիորեն պաղատող, ծունկ ՚շոքած ստրկի դիրքի մեջ։ Այժմ այս դիրքը նրան պարտավորեցնում եր գլուխ իջեցնել Պետրոսի հրովարտակի աոաջ ստրկավայել կեղծ ուրախությամբ և հաճությամբ։ Այդպես ել անում եյին Սղնախները։ Բայց ստրուկն ել ունի իր ինքնապաշտպանության յեղանակը։ Հայ ժողովրդի վարիչները գաղթելու կատարյալ հոժարություն եյին հայտնում, բայց ցույց եյին տալիս դժվարությունները, այն հույսով, իհարկե, թե հենց դրանք ել կփրկեն ժողովուրդը գաղթելուց։ Յեվ գրում եյին նրանք.

«Երկրպագութիւն և ողջոյն ի հեռուստ մատուցանեմք ազգս հայոց նորնծայ ծառայքս քո պատրիարքօք, իշխանօք, մելիքներօք, հեծելազօրօք, տանուտիրօք, ռամկօք և առհասարակ միախումբ և միաբան և միահամուռ ժողովրդօք։ Ընդ սմին և ազգ և գիտութիւն և յայտնի առնեմք, առաջի տէրութեանդ գաղտէս և զուրախութիւնս մեր. քան զի զմեր յղեալ երկու արքն որ մեկն երէց և մէկն աշխարհական եկին և զնամակ հրամանի հզօրիդ բերեալ առ մեզ հասուցին,

  1. նամակի այստեղը թե աղավաղված ե արտագրողից և թե մթագնած ե ժողովրդական արտահայտություններով: Մեր գլխի տերը մնացել չի-թագավորը մեռել ե: «Յերկու ձեռք անել մի գլուխ»-սուգ անել, գլուխը ծեծեր: Դեռ չեն հավատում թե Պետրոսը մեռել ե, բայց Իվան Կարապետն այդ լուրից հիվանդացել և (նաչաշացել)
  2. Ззов,о.425.