ոև մեծ փափագանօք և ուրախութեամբ համբուրեցաք և եղաք ի վերայ գլխոյ մերում, գոհացաք և շնորհակալ եղաք ի տերութենէդ. զի մինչև ցայժմ զմեզ ի խնամոց և ի ողորմութեանց և մտացդ անտես չես արարեալ և մոռացեալ, և զի հրաման հզօրիդ առ ծառայքս այսպես է որ մեք ելնումք տանով ե տեղով և ամենայն ընչիւք գամք զձեր պարսից նոր երկրներն որ է Պաքու, Կիլան, Դարպանդ և աստ բնակիլ, կամք տեառնդ եղիցի և հրամանի քում մահու չափ եմք հնազանդ. բայց կամիմք որպիսութիւն և բանի կերպն որ աստ էր յայտնել տեառնդ. և զի խնդիրքս մեր զոր գրեալ էաք ոչ էր ըստ այսմ կերպի, և այս որ հրաման տեառնդ ե, յոյժ անկարելի է մեզ, որ բնաւ ձեռք չե տալ այս քանի պատճառն. զի այս երկիրներս, որ ծառայքս քո բնակեալ եմք, որ են Գանջայ, Ղարապաղն և մհալ, այլև Գեղարքունի, Քօլանի, Ղափան, Սիսիան այլ երկիրներ, այս ամէն մհալ 30, 40, 50 փարէ գեղէ և ամէն գեղ 600 տուն, 500, 400,100 տուն, 50 տուն, փոքր 30, 40 տուն են և այս երկիրներս վարով և տեղով շատ ամուր են, և մեք այս խալղս ամենքն իւր երկրումն սղնաղ եմք արել ամուր տեղերն, և ամենքս մէկ սղնաղին վերայ նստած պահում ենք և մեր չորս կողմի երկիրներ օսմանցիք առել են, որ մեզ թշնամիք են, այլև մեր մեկ կողմն էլ ղզլպաշ են, որ թշնամիք են. հարկաւ թէ որ մեք այսքան հազար—հազար խալղս տեղահանեմք և դուրս բերեմք իւրեանց ապրանքով և ուլախով, արձակ տեղ մտան թշնամին շուտ կու յաղթէ և խալղն գերի կառնէ. այլ և Քուռ գետն որ մեր առաջևս է լօթկով կանցանուի. լօթկէն ղզլպաշի և Ղարապօրկի ձեռքն է և ոչ մեր, որ են թշնամիք. մենք մինչև լօթկի թէտարեք կանեմք, և այսքան մարդ, անասուն անց կենալն թշնամին մօտ է, զմեզ շուտ չաշմիշ կանեն. այս պատճաոաւ շատ դժուար է ձեռք տալիս զմեր այդ կողմն անցնելն, թե չէ հրաման արքայի ի վերայ գլխոյ մերոյ է… Եւ արդ, Տեր թագաւոր, մեք ազգս հայոց մինչև ցայժմ անօրեն թագաւորին էինք ծառայք. այժմ որովհետև կամ եղև ձեզ ծովուն այս կողմն տիրապետել, և մեք կամիմք ձեզ ծառայել. որ և մինչև ցայժմ ձերով անուամբ զօրացեալ, այս 3 տարի է որ ընդ անօրինաց պատերազմեմք և զձեզ ունիմք պարծանք մեր. վասն որոյ խնգրեմք թախանձանօք զի զմեզ ի ներքոյ խնամոց քոց մի արտաքսեր, այլ չուք ողորմութեան քո ի վերայ մեր պահեա և զմեզ ազատեա ի չար թշնամեացն որ անհաշտելի խռովութիւն է մեր և անօրինաց մէջն՝ և խնդիրք մեր այս է զի թէ մինչև առ մեզ և ի մէջ մեր զօրք և օգնութիւն չեք ուղարկելու, ապա հրաման լինի զօրացն որ ի Պաքու զի մինչև ի Շամախի գան և ապա մեր մէջ նոցա մէջ Աստուծով և քո զօրութեամբն կիստակեմք և հեշտ մեր ձեռն կու հասնի և ճանապարհն կու բացուի և մեր գնալն կու հեշտանայ, միայն թէ վասն Քրիստոսի սիրոյն և մեր ազատութեան խաթրին համար հրաման լինի որ զօրքն գան Շամախի. ապտ ամենայն բան հեշտ է, զի Պաքուայ մինչև Շամախի 2 ղօնաղ է, մէջ տեղն թշնամի չկայ և Շամախուց մինչև Քուռն 2 ղօնաղ է. թէ որ զօրքն Շամախի լինի, մեք այս մէջս կիստակեմք որ Աստուծով կի լինիմք թագաւորի զօրաց մէջև և որտեղ որ հրաման լինի պատերազմի՝ յառաջ գնամք ընդ զօրացն: Այլև այս խնդրեմք, որ թէ ուրիշ զօրաց և գլխաւորի հրաման չանէ արքայ, ապա Վախտանկ խանին և կամ իւր որդի Շահնաւազ խանին հրաման լինի զօրօք գալ ի Շամախի, որ մեզ օգուտ լինի և մեք այս չար թշնամոյն ազատուիմք, լինի թէ թագաւորին մէկ պէտքական ծառայ լինիմք։ Այս է խնդիրք մեր. և այս հաւատարիմ Չալապի Քեվխայ ու իւր ընկերն ուղարկեցաք. ոչինչ լեզուի խօսք չունիմք, միայն գրոյս բանն է:
1725 թուին յուլիսի 25-ի Գանձասար։