Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Քրիստոսի նուաստ ծառայ Եսայի կաթողիկոս և պատրիարք տանս Աղուանից խնդրեմ կատարել զհայցուածս մեր: Քրրիստոսի նուաստ ծառայ Ներսես կաթողիկոս Աղուանից երկրի խնդրեմ աղերսանօք որ այս խնդիրքս մեր մի անտես առներ շուտափոյթ ողորմիր. և որք ընթեռնուք, աղերսեմք թարգմանեցէք:

«Մելիք Եկան, Մելիք Պաղր. Մելիք Թամրազ. ՄԵլիք Հովսեփ. Աւան ուզպաշի. Թարխան ուզպաշի. Յոհան ուզպաշի. Եսայի ուզպաշի. Սարգիս ուզպաշի. Պաղի ուզպաշի. Աբրահամ ուզպաշի. Սարգիս ուզպաշի»[1]


Այս վերջին դիմումն եր, վոր հայ կղերական դիվանագիտությունն անում եր Պետրոս Մեծին։ Այս դիմումներն արդեն բոլորել եյին մի քառորդ դարի շրջան և ամբողջ այդ ժամանակը, սկսված և ամրապնդված Իսրայել Որիի յեռանդով, միապաղաղ աղաչանք ու պաղատանք եր։ Շարունակ աղաչում պաղատում եյին զորք ուղարկել իրանց յերկիրն ազատելու համար։ Վերջում այլ ևս յերկրի համար չեր աղաչանք–պաղատանքը. յերկիրը թողնում եյին, հիմա աղաչանք֊պաղատանքն այն եր, վոր զորք տրվի ամբողջ ժողովուրդը յերկրից դուրս հանելու և գաղթեցնելու համար։

Պատմական այս վավերագիրը, վոր մենք բերինք վերևում, մեկն ե այն անթիվ փաստերից, վորոնք լուսաբանում են հայ իրականության այն դարավոր ծանրագույն հարցը, թե ինչպես եր, վոր հայությունը գրեթե անընդհատ ցույց ե տալիս իրան իր յերկիրը դատարկողի, մշտապես գաղթողի դերում։ Այս հին հոգեբանությունն ունի իր մեջ բազմաթիվ քաղաքական–տնտեսական տարրեր իրանց հարկադրական և հոժարակամ դրդապատճառներով։ Բայց մենք դրանց վրա այստեղ կանգնեցնում մեր ուշադրությունը, այլ հատկապես այն հանգամանքի վրա, թե վորպիսի հեշտությամբ եյին վորոշվում և գլուխ բերվում ժողովրդական ույժն սպառող այդ շարժումները։ Ահա մեր վավերագիրը ներկայացնում ե ժողովրդի տերերի հավաքույթը: Վճռվում ե յերկրի ամբողջ ազգաբնակության տեղահանման հարցը։ Մեզ միայն մի դժվարություն ե յերևում այդ տերերի աչքին - ինչպես անել վոր գաղթի ճանապարհն ապահով լինի իր թշնամիների հարձակումներից։ Յեթե մեկը տար այդ ապահովությունը, այլևս վոչինչ խոսք չէր լինի տեղահանությունը, յեթե նա կատարվեր անգամ արտաքին ամենախաղաղ պայմանների մեջ, - այս արդեն հարց չէր, այս մասին վոչոք չեր մտածում: Տնտեսական կատարյալ քայքայման հասած տկարացած մի ահագին ժողովրդական զանգված, անհայտ

  1. Эзов, с. 421-423