պատմաբան Փավստոս Բյուզանդի համար։ Սրա համար Հուսիկը որբության և մաքրության ամենաբարձր կատարելատիպն ե, մի, ինչպես ասում են, մարդ-հրեշտակ։ Բայց ի՞նչպես համաձայնեցնել այս պատկերացումն այն փաստի հետ, վոր նա հայր եր յերկու կատարելապես անպիտան և փչացած տղաների, վորոնք հոգևորական չդարձան, բայց շարունակեցին վայելել իրանց պապերի Աշտիշատն ել, 15 գավառներն ել։ Ի՞նչ ասե Փավստոսը, վոր լավ լինի իր հրեշտակատիպ Հուսիկի համար։ Նա յերդում հավատ ե անում, թե Հուսիկը միայն մի գիշեր ե քնել իր կնոջ հետ, բայց ինչպես սուրբ մարդ` տեղն ու տեղն իմացել ե, իհարկե, յերկնքի ոգնությամբ, վոր կինը հղիացավ, պիտի ծնե մի զույգ տղա, յերկուսն ել անարժան կաթողիկոսանալու։ Յեվ այնուհետև այլևս չեր մոտենում կնոջը, «լայր-ասում ե մանկամիտ պատմաբանը,- և զաղաչեր զաստուած ե ապաշխարեր մեծաւ տառապանօք»:ref>Փաւստոս, յեր. 11</ref>)
Ահա ինչեր եյին հյուսվում և հերյուրվում քահանայապետական դինաստիան պահպանելու, բարձր ու զարդարուն պահելու համար։ Բայց Հուսիկից անհամեմատ դժբախտ եր Ներսես մեծի վորդի Սահակը։ Նրան հո բոլորովին չեր աջողվում ունենալ արու զավակ, և նա տխուր ու վշտաբեկ ասում եր. «Յառաջ քան զամս բազումս խորհուրդք անմխիթարք նեղէին զիս, անդադար զմտաւ ածելով և աղաչելով զբարձրեալն շնորհել ինձ արու որդի, որպես և նախնեացն իմոց, որք յառաջ քան զիս եին ամուսնացեալք յաղագս որդեծնութեան»:[1]) Բայց նրան վիճակված եր այդպես ել անմխիթար մտնել գերեզման: Ճակատագիրը ծաղրել եր քահանայապետական միապետության վերջին ներկայացուցչի տոհմային իշխանապետական իղձերից ամենավառը, տալով նրա մի աղջիկ միայն, վոր կարող եր ժառանգել դինաստիական 15 գավառները, բայց վոչ խույրը։ Նա Մամիկոնյան տան հարս եր և Սահակը նրան տվեց իր բոլոր կալվածները։ Այսպիսով կալվածորեն վերջի վերջո միաձուլվում եյին յերկու հռչակավոր տոհմերը, և Մամիկոնյաններն այս միաձուլումից ուժեղանում եյին, առաջացնելով հայ ավատական դասի մեջ նորանոր կալվածատիրական հակադրուքյուններ և մրցություններ, վորոնք հիմք դարձան հինգերորդ դարի «կրոնական պատերազմ» անունով հռչակված, բայց իրապես կալվածատիրական տակնուվրայությունների համար։
Բայց Լուսավորչի վերջին արու ժառանգը յեթե ավատական տիրապետողի անձնականությունը կարողանար մի կողմ թողնել
- ↑ Ղազար Փապեցի- «Պատմ. Հայոց», Թիֆ. 1998, յեր. 59.