Էջ:Khoja Capital.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հրաման տվինք Քեֆխա Չելեբուն վոր բերնով ասես հավատացեք, հայոց Սղնաղումդ յեղյալ, Թամամի ժողովյալ ազգ և ղոշուն, վոր մեծ ինփերաթորիցես քոմակ վոր ուղարկում անք ձեզ քոմակ դաբ պարսից յերկիրն Վախտանկ խանն և ջնտրալ, վոր ե սարասկար, քնյազ Դոլկոռուքին մի թե փոքր ղոշունով, շատ ղոշունով և վորչանք վոր դուք կարողություն ունեք վոր գիտել եք և ձեզ պախե առաջինին նման, պիրկ կենեք և թշնամի ղարշուց ամենայն ժամ կանգնեք և թուր տեք և թշնամին հաղթեք, մինչև ձեզ քոմակ հասանելն»[1]

Իսկ Յեսայի կաթողիկոսը, դեռ անտեղյակ այս դրական խոստման, մարտ ամսին նամակներ եր ուղարկում Դերբենտի ռուս հրամանատարին և Մինաս վարդապետին, նորից և նորից կրկնելով թե հայերը մենակ են մնացել ոսմանյան ահավոր բանակի դիմաց, թե շատ քաջություններ են արել, գերի չեն տվել թշնամուն և վոչ մի հաստ, թե նրանք անդադար ոգնություն են սպասում ոուսաց զորքից:

«Միայն մնացեալ եմք մեք,—գրում եր նա Դերբենտի հրամանատար իշխան Գոլիցինին,-որ հալա զատել եախա չենք տուել. հիմա պինդ կուզեն զմեզ ձեոն առնուն այս դարունս և ապա երիշ անեն Շամախու, Պաքուայ և Դարբանդին վերայ։ Վասն որոյ ահա ծանուցաք և մեր խնդիրքն այն Է, որ թէ դուք շատ և փոքր այս կողմիս հարաքեաթ ունէք, պիտի Զատկիս շուտ Շամախի բռնէք և մեզ իմաց անէք, որ մեր փքրին լինիմք։ Իսկ թէ էլ շատ ետացաք, զմեզ ձեռն բերին, դժուար կլինի և սոքա շուտ կու գնան, մեր մարդս էլ որ մէկ տեղաց օգնութիւն չեն տեսնում, յուսահատում են և ցրուվում»[2]

Այս «իշխանաց իշխան» Գոլիցինը, ինչպես երևում ե Յեսայու այդ նամակից, ՛շարունակ հուսադրական նամակներ եր գրում հայոց Սղնախներին։ Բայց թե ինչ գին ունեյին նրա խոստումները և թե առհասարակ ինչ զինվորական հեղինակություն եր ներկայացնում նրա զորաբաժինը Դերբենտում և նրա շրջականերում, ցույց ե տալիս այն, վոր հենց նույն այդ ժամանակ լեզգիները սոսկալի վրեժ հանեցին նրա քթի տակ գտնվող Մսկուրի գավառի հայերից այն պատճառով, վոր նրանք բերել եյին «սարու գյավուրներին» (շեկ գյավուներին, այսինքն ռուսներին)։ Ժողովրդական այս ծանր աղետը ժողովրդական անպաճույճ, բայց սրտառուչ գույներով նկարագրել ե մի վոմն Մարտիրոս վարդապետ 1725 թվականի փետրվաիի 5-ին Դերբենտից գրած իր նամակի մեջ, վոր ուղղված եր Աստրախանում գտնվող Վախթանգ թադավորին և նրա վորդի Շահնավազ խանին։

Պետք ե իմանալ, վոր Մսկուրի գավառի հայերը կազմում եյին Դաղստանի հյուսիսային կողմը, ծովեզերյա տարածության վրա ընկած մի առևտրական գաղութ, վոր հետո ստացավ ռուսաց կառավարությունից

  1. Эзов. с. 430.
  2. Там же, с. 433