Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուսաստանի մյուս հայ առևտրական գաղութներին հատկացրած արտոնությունները։ Աղետը, վորին յենթարկվեցին Մսկուրի հարուստ հայ գյուղերը առաջ ու առաջ լեզգիական սովորական թալանների մի գործողությունն եր, բայց բարդացած մի շարք քաղաքական և տնտեսական նկատառումներով։ Շարժումը ոսմանյան ներշնչումներով եր կատարվում, հետևաբար արձագանգ եր հայոց Սղնախների ճակատում կատարվող պատերազմական գործողությունների։ Վորքան հաղթական եր դիմադրությունն այդ կողմում, այնքան մոլեգնական անհրաժեշտություն եր դառնում հայերին վոչնչացնել ուր վոր կարելի յե և ուր վոր նրանք արգելք եյին հանդիսանում իբրև ռուսների դաշնակիցներ։ Մսկուրի հայությունը, յերևի, ծառայել եր ռուսական բանակին Պետրոս Մեծի արշավանքի ժամանակ և այժմ պիտի կրեր դրա պատիժը։ Լեռնցիների գրգռումն, ըստ սովորականին, բորբոքվում եր կրոնական հողի վրա։ Բայց մսկուրցի հայերն այնքան լեզգիներից չեյին խոշտանգվում, վորքան դաղստանցի հրեաներից։ Սրանց անզուսպ կատաղությունն արդեն կրոնական հանգամանքով չեր բացատրվում, քանի վոր իրանք հրեաներն ել ամեն տեղ կրոնապես հալածված ժողովուրդ եյին, այլ լոկ առևտրական-մրցակցական հանգամանքով։ Վոչնչացնել հայերին՝ նրանց համար, բացի հարուստ ավարից, նշանակում եր հանել առևտրական հրապարակից հայ խոջայական կապիտալը և տիրել նրա տեղ։

Մենք մեր այս տեսությունը կլուսաբանենք մի քանի հատվածներով Մսկուրի աղետի այս ժողովրդական նկարագրությունից.

«Փետրվար 15 ումն Մսկուրից հարայչի եկաւ. Շամխալի և Ւսմու ձեռքին Ղարաշուղլուէցի Տէր Պետրոսի որդի Աբրահամ և Գօումէի որդի Մուրատխան. այսպէս ասացին որ ի ներքոյ դրեցինք. 12 գիւղ եմք, այդ 12 գեղում դաւար, ձի. գոմէշ չի մնացել. շորեղէն, բրնձեղէն, արծաթեղէն, արկաթեղէն չի մնացել. մեր և օդլուշաղի կերցէն շոր հանել են. մեր օղլուշաղն մեր ձեոքէն առել են, գիշեր ու ցերեկ իւրեանց մօտն է. ասում են թէ մեք գնալիս կու տանինք գարի, դարման, ցորեն, բրինձ, չալթուք չի մնացել, մեր տներ փուլ են ածել, այրել. եկեղեցիք թովլայ են շինել, էլ մեզանում սիրաթ չի մնացել, էլ մի իքմին չի մնացել, որ մին փուլ արժենայ. գեղսագլուխ 15 թուման փող են առել, տուն գլուխ 10 ղօնաղ, 15, 20, 30. 40, մինչև 50 ձիաւոր կայ. այս ձիաւորներ որ իւրեանց ղօնաղից առած միայն Աստուած գիտէ որ որչափ փող են առել. երէցների մորուսներն ողջ հանել են. մարդկոց վերայ կարմիր միս չէ մնացել շատ թակելէն. անտէր և անճար ենք մնացել, մեր եսիրին մին ֆիքր թէ որ եսիր տարած լինի, լաւ որ աչք չի տեսնուլ, ինչ որ կանեն կանեն մեր աչքի դիմաց մեր օղուլուշաղի գլուխն ինչ սիաթ են բերում. զմեզ կապում են, ոմանք մարդպք զմեզ են թակում. մի քանին հաւաքվում են մեր աչաց առջև մեր կանանց և մեր աղջիկերանց հետ խառնակվում ինձ էլ իւրեանց իւրեանց ասումին