Էջ:Khoja Capital.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեկզմէկին թէ կեավուրին չարչարանք տալ վարձք է. աման ջուհուդի ձեռնէն և անգրիցուց ձեռնէն. տես թե սոքա մեր գլուխ ինչ են բերում. մեր բերանով որն ասենք. որն մնայ, մեր գլուխ եկած լեզուով չի լինիլ պատմել. զիրայ յունվարի 17-ումն կոխել են գեղերանք, ողջ զաֆթել են թէ ձի, թէ դաւար, թէ գոմէշ, թե ապրանք, թէ շոր թէ պղինձ, թէ արծաթեղէն, թէ ոսկեղէն, թէ արկաթեղէն, թէ փող, թէ մարդ, թէ կին, թէ աղջիկ, թէ տղայ. թէ ցորեն, թէ բրինձ, թէ չալթուկ. թէ ամենայն ինչևիցէ որ կայ իւրեանց են շինե. ձիին, դաւարին և գոմէշին թամղելեն ամենք իւրեանց անուամբ. կանայք, աղջկունք, տղերք, ամեք իւրեանց համար տներ են լցել. թէ գնալիս կուտանեմք. մարդիք բնաւ իւրեանց երեխայոց երես չեն տեսնում, չեն թողնում թէ մէկ զմէկ տեսնան. հայր որդւոյ տեսութիւնէն փափակ, որդին հօր, քոյր եղբօր տեսութեան է փափակ, եղբայր քվեր մարդ կնօջ է փափակ, կինն մարդին, հերևան հերևանին է փափակ մնացե. այս գեղի մարդիկ այն գեղի մարդկոնց է փափակ մնացել. վայ մեր հայոց գլխին, որ վասն մեր մեղաց Աստուած բարկացել է մեզ վերայ որ փուչանանք։… 2 ամիս է իլում որ ղոշունով կոխել են նստել. սոցա արարմունք ոչ տեսնա, ականջ ոչ լսի, չի լինել գրով պատմել, որ մին գրեմ. շատ կին և շատ աղջկունք շատ շնանալէն կոտորվել են, սոցա տեղ մարդիկ են տանում պղծվում. քահանայ չկայ հաղորդութիւն չկայ, եկեղեցի չկայ, մարդիք ողջ անհաղորդ զմեռեալ չեն թաղում գերեղմանոց տանելոյ կամ հողում թաղելոյ, գցում են գեղամէջ, շներ և կազաններն է լափում. շատ մարդ ցորենի հոր են գըցում կենդանի բերան հողում են, մնում է մեջում մեռնում է փուչանում, պազին որ գիշեր մեռնում ե, տանում են գիշեր ծածուկ թաղում են, վաղ որ տեսնում են, հանում են դուրս գցում. աման ջուհուտի և անգրեցուց ձեռնէն. ասում են իւրեանք թէ սարուկեավուր մեր և մեր օղլուշաղի գլուխ ինչ որ բերել է, մենք 100 ապատիկ ձեր գլուխ կու բերեմք, այ կեավուրներ. թէ որ էմանաբ 3 գեղ փախել են եկել այս մօտիկ հայերի գեղ կայ Մոլախալիլ և Հուկրիումե ենք միայն իւրեանց եսիր վեր են առել փախել սոված, տկլոր, անճար են մնացել թէ որ իմանաս այս 3 գեղի անունն եր մէկ Փատարմիկ Վանամեր, մէկ Մուսուրման Պարախում, Ղարաջալուի և Արմանի Պարախումի կէս ու կէս եկել են, էլվի այս հայերէ միջումն են. այսչափ ղօշուն մէկ մէկին սովորացնում են թե կեավուրին չարչարանք տալ և կանանց հետ խառնակվել մեծ վարձք է, այսպէս են ասում մէկզմէկին, օրէն օր չարանում են, նեղութիւն և չարչարանք աւելանում են. մինչև այս թարեղս նստած են, Էլ շինութիւն չկայ բնաւ, երկրի կէս Սրխովի և Հաճի Դօուդի ղօշուն է կոխել, կէս Շամխալի և Իսմինու ղօշունն է կոխել մէնչ այսօր, ասում են թէ Սրխով սպանվել ե, սուտ եղաւ, այս թարիղէս 7 օր առաջ Սրխով եկաւ Մսկուր, մինչև հիմայ Շամախի էր։… Այս տաճկաց ֆիքրն այլ իմն է. այս պերդիս նստող տաճկի մեծաւորի խօսքն Շամխալի* Իսմինի, Սրխովի, Հաճի Դօուդի հետն է. ողջ սոցա մարիֆաթով է անում. պերդի մէջի տաճկաց խօսքն նոցա հետն է. գրում են թէ միատվեցիք եկէք դուրս կողմից, մեք մէջ կողմէց, այո կեավուրներ վեր առնունք փուչացնենք, տինի իսլամ աւելանայ:… Այս անօրինաց միտք և խորհուրդ այս է. իւրեանք մէկ մէկին ասում են թէ էս գեղիս կեավուրներ փուչացնենք որ սարը կեավուր գալիս այս կեավուրներ կու քանդեն մեր երկիր և գեղերանք, մեր տներ, չուն որ վալադ է. մեր երկրին մեր կեղերանին, մեր ճանապարհին, մեր ամենայն որպիսութեանն, զմեզ ես կու չանաչեն։… Քանի նաւեր բերել են Նիազովայ. ինչ ապրանք որ կայ հայերին ողջ ամէն մի ըստ միսջէ քաշում են տանում նաւեր լնում. վեր են առնում