Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարձյալ նույն 1727-ին եր, վոր խոշոր ընդհարում եր ունենում ոսմանյան բանակի հետ և՛ Հյուսիսային Ղարաբաղը։ Ահա ինչպես եյին նկարագրում այդ ընդհարումը Սղնախների ներկայացուցիչները Պետերբուգում։ Հյույսիսային ճակատի ոսմանյան բանակը գտնվում եր, ինչպես ասացինք, Գանձակ քաղաքում․ նրա հրամանատարն եր Սարը-Մուսթաֆա փաշան։ այստեղ ել նրան գալիս միանում եյին տեղական խառնիճաղանճ անկանոն զորքը հռչակավոր Դոուդ-բեկի յեղբայր, Ահմեդ խանի և ուրիշների հրամանատարությամբ, և այսպիսով գանձակի բանակի թիվը հասնում եր 40 հազարի։ Պատերազմը, վոր սկսեց ոսմանցիների հարձակումով, շարունակվեց ութ որ շարունակ։ Հաղթեցին հայերը։ Ենիչեր աղասին և կիրխ-չալմա աղասին սպանվեցին պատերազմի մեջ, և ոսմանյան բանակն ստիպված յեղավ վերադառնալ Գանձակ[1]):

Այս խոշոր առողջությունն, իհարկե, հեշտությամբ չեին ձեռք բերում հայերը։ Անշուշտ նրանք ել կորուստներ շատ ունեցան։ Յեվ բանը այսքանով պիտի վերջանար։ Դժվարությունները դեռ առջևում եյին, հայ-թյուրքական պատերազմը պիտի դառնար ավելի անխնա, ավելի կատաղի։ Այս դրությունն եր պարզվում հաղթողնեիր առաջ, և ռուսական ոգնությունն այժմ մանավանդ դառնում եր կյանքի և մահվան հարցի չափ անհրաժեշտություն։ Մեծ խրախույս եր դառնում նրանց համար Քեվխա Չալաբիի բերված բերանացի տեղեկությունը, հաստատված կայսերուհու չթողնող դրական յեղանակով։ Պետք եր միայն շտապեցնել նրան։ Յեվ Սղնախների յուզբաշիններից կազմվում եր մի ամբողջ մեծ պատգամավորություն, վորի մեջ մտնում եյին 20-ից ավելի հոգի, Ավան յուզբաշու գլխավորությամբ, վոր, վերցնելով իր հետ Յեկատերինային հրովատակը, գնում եր Սալյեան՝ գեներալ Դոլգորուկովի մոտ անմիջապես ոգնական զորք խնդրելու համար։ Բայց գեներալը Ռաշտում եր գտնվում, ուստի և յուզբաշինները գնացին այնտեղ։ Իշխան Դոլգորուկովը, սակայն, մերժեց պատգամավորության խնդիրքը, ասելով թե ինքը կայսերուհուց հրաման չունի ոգնական զորք տալու։ Ինչ կարողացավ նա անել հայերի համար, մի ուրիշ «ջնդրալի», այն ե՝ Ռումյանցովի մոտ, վորին խնդրում եր ոգնական զորք տալ հայերին, և յերբ Ռումյանցովն ել պատասխանում եր

  1. 3зов, с. 439.