Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մերժումով, այն ժամանուկ առաջարկում եր նրան թույլ տալ վոր յուզբաշիները գնան Պետերբուրգ և անձամբ խնդրեն կայսրուհուն։ Ռումյանցովը միայն յերկուսին եր տալիս այդ թույլավությունը - Քևվխա Չալաբիին և Բաղի յուզբաշուն, վորոնք և ուղևորվում եյին Պետերբուրգ, իսկ մնացածները վերադառնում եյին Սղնախները։

Իր կողմից իշխան Դոլգորուկովը, իբրև զորքերի հրամանատարր հայոց հարցի վերաբերմամբ իր հայացքներն եր հայտնում էր կառավարության։ Նախ և առաջ նա պնդում եր, թե հայերը լսել անգամ չեն ուզում կասպիական յերկիրները գաղթելու մասին։ Յեվ ավելացնում եր, թե նրանք կատարյալ իրավունք ունին․ նախ վոր պիտի իրանց վաճառականությունը թողնեն և յերկրորդ՝ իրանց ընտիր և բարերեր տեղերից պիտի գնան այնպիսի անպտուղ տեղեր, ուր ապրուստ գտնելը դժվար ե։ Գալով հայերի քաղաքական դրության, «ջնդրալը» գրում եր, թե պետք ե զարմանալ թե հայերն ինչպես են դիմանում ստեղծված դրության, վորի մեջ նրանք հարկադրված են մեն-մենակ պատերազմ մղել թյուրքական բանակի դեմ։ Նա ասում եր, թե միայն Ասաված ե պահպանում հայերին, թե չե՝ մարդկային խելքից բարձր ե հասկանալ թե դեռ ինչպես են նրանք պահվում այդքան ուժեղ թշնամու առաջ։ Պետերբուրգի կառավարբությունը հարց եր տվել նրան՝ թե արդյուք չե՞ կարելի հայ զորքերը ռուսական ծառայության մեջ մտցնել։ Այս հարցին իշխան Դոլգորուկուվը տալիս եր ժխտողական պատասխան, առաջ բերելով այն պատճառաբանությունը, վոր հայ զինվորությունը շատ ստոր ե ռուս զինվորությունից, մինչդեռ նրան պահելը և կերակրելը մեծ միջոցներ կխլեն ռուսաց գանձարանից, բայց գլխավորն այն եր, վոր իրանց այդ զորքով հազիվ են կարողանում պաշտպանվել ոսմանցիներից։ Խոսելով ապա այն մասին, թե ինչ կարելի յե անել հայերին ոգնելու համար, իշխան Դոլգորուկովն այն միտքն եր հայտնում, թե միակ միջոցն ե համաձայնություն կայացնել Բ․ Դրան հետ, վոր Ռուսաստանին զիջվեն պարսկական յերկիրները մինչև Արաքսի միջին հովիտը։ Այն ժամաանակ ռուսներն առաջ կերթան, հայերին կառնեն իրանց հովանավորության տակ, և հայերն ել կարող եյին մեծամեծ ոգնություններ անել ռուսներին։

Սակայն Պետրոս Մեծի ժառանգներն ընդունակ չեյին այդպիսի ծրագիրներ իրագործելու և դրությունը մնաց անփոփոխ։ Քևվխա Չալաբին և Բաղի յուզբաշին Պետերբուրգում պատմում եյին հայերի տարած հաղթությունը Սարը Մուսթաֆա փաշայի