Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրությունը մնում ե անփոփոխ - կռիվներ ոսմանցիների դեմ և դիմումներ ռուսաց կառավարության։ 1729 թվականի հունվարին մենք տեսնում ենք Ավան յուզբաշուն, նրա յեղբայր Թարխան յուզբաշուն և նրանց հետ մի քանի այլ ներկայացուցիչների Բագվում, ուր նրանք բանակցություններ եյին վարում ռուսական հրամանատարի հետ։ Հետևանքը միևնույն եր, ինչ վոր առաջ եր, այն տարբերությամբ, վոր այժմ Ավան յուզբաշու հետ խոսացողը գեներալ Ռումյանցովն եր, վորի թղթերից յերևում ե, թե նա ընդհանրապես վատ եր վերաբերվում հայերին, ներկայացնելով այդպիսով գուցե առաջին որինակը հայատյաց ցարական բյուրոկրատի, մի տիպ, որ հետո չափազանց ընդհանրացավ։ Ավան֊յուզբաշու մասին նա գրում եր իր կառավարության, թե դա մի շատ թույլ խելքի տեր մարդ ե և գանգատվում եր թե ինքը, Ռումյանցովը, հանգստություն չունի հայերի ձեռքից, վորոնք շարունակ ձանձրացնում են նրան իրանց հայտարարություններով[1]): Ահա վեջի վերջո ինչ հասկացողության եր վերածվում հայերի շարժումը, վոր յեթե այսքան մեծացել եր և այսպիսի ուղղություն ստացել, այս միայն ռուս կառավարության դրդումներով և սուտ ու պատիր խոստումներով:

Բայց հայերն ել Ռումյանցովներից ձեռք վերցնելու տրամադրություն յերբեք չունեյին: Այսպես եր նրանց քշում միանգամից վերցրած գիծը: Ավան յուզբաշին իր յեղբայր Թարխան յուզբաշուն ուղարկում եր Պետերբուրգ Յեկատերինային հաջորդած մանկահասակ Պետրոս II-ի մոտ, վորին ուղղում եր հետևյալ աղերսագիրը.

Արզ լինի մեծութեանդ քում այսօր քանի տարի Է որ մենք Սղնախ ենք արարեալ, օոմանցու սուլթանի ղօշունի հետ կոիվ եմք տալիս լուսահոգի մեծ թագաւորի ուքազով, մինչի այսօր քանի անգամ մարդ եմք ղրկել լուսահոգի թագուհին և քո հրամանոցդ ղուլուղն, մեզ մին օգնութիւն չե եղև, զէրա մեք երկուսս եկանք Բագու. Օհան ուզպաշին, Աբրահամ ուզպաշին, Պաղի ուզպաշին, Աւագ ուզպաշին տեղ թողեցինք Սղնախումն, մեք եկանք Բաքու, իմ եղբայր Թարխան ուզպաշին, պարոն Գրիգորն, պարոն Մելքուն, պարոն Ներսեսն ղրկեցինք քո հրամանոց ղուլուղն, վասն Աստուծոյ խաթրին մեզ մին օգնութիւն անես, ի սէրն Քրիստոսի, քանի-քանի հազար հոգի կան մեր Սղնախում, Աստուծոյ հրամանաւ և քո ողորմութեամբն մինչի այսօր պահել եմք, էսիր չեմք տուել, այսօր շատ նեղ տեղ եմք, լուսահոգի մեծ թագաւորի գերեզմանի խաթրին մեզ քօմակ և օգնութիւն հասուցանես, որ անօրէնի ձեռքին էսիր չի լինիմք, վերև Աստուած, ներքևն քո հրամանքդ ես մեզ քօմակ. մեր ամենայն աւհալն Թարխան ուզպաշին և իմ վաքիլ Գրիգոր Մելքուն քո հրամանոցդ արզ կանեն, որ սոքա ինձ վաքիլ կարգեցի: Այս գրիս ասլն թաղեցինք Սարեցին կոմենդատին մօտ Աւան ուզպաշին մհրովն»[2]):

  1. Там-же, с. 441.
  2. Там-же, с. 442.