թշնամու այս տրամադրությունից և խաղաղ համաձայնության միջոցով իրանց համար նոր դիրք ստեղծել, հետևելով Դավիթ-բեկի որինակին։ Բայց մենք արդեն շատ անգամ տեսանք, վոր Սղնախների վարիչները վորքան լավ կռվողներ եյին, այնքան վատ քաղաքագետներ։ Յեսայի կաթողիկոսը բացե ի բաց մերժեց ոսմանցիների աոաջարկությունները, կամենալով անաղարտ պահել իր հավատարմությունը դեպի իր համար պաշտամունք դարձրած ցարականությունը։ Դա առաջին ցարապաշտ դիվանագետ հայ կաթողիկոսն եր, վոր մարմնացում եր այդ պաշտամունքի մոլեգնության սկղբնական, համեմատաբար մեղմ զարգացման աստիճանը, վոր և կարելի յե իր անունով կոչել յեսայականություն։ Այս հավատարմությունն ել, վոր տարվում եր այնպիսի անվերապահ համառությամբ, բնականաբար սնուցանում եր հետզհետե ծավալուն դարձող հակառակություն կաթողիկոս֊սպարապետի դեմ։ Նրան եյին համարում պատճառ յերկրի քայքայման։ Յեվ այս ել միանգամայն անբնական չե, յեթե նկատի առնենք անաջողության մատնված տրտունջներին սովորած, տնտեսական պաշարման նեղ շրջագծի մեջ դրված զինվորության հոգեբանությունը։ Մեծ վիրավորանքներ և վշտեր կրեց նա, ինչպես վկայում ե Մինաս վարդապետը: Յեթե այս մարդը պարզ խոսելու ընդունակություն ունենար, մեր առջև բացված կտեսնեյինք մի ամբողջ զինվորական ապստամբություն հրամանատարի դեմ։ «Մեծ վիրավորանքերի» դրդապատճառները գրեթե վոչինչ կասկած չեն թողնում այս մասին: Ոսմանցիները, մերժված տեսնելով իրանց առաջարկությունը հաշտություն կնքելու մասին, սաստկացնում եյին իրանց պատժողական գործողությունները հայ խաղաղ ազգաբնակության դեմ և այսքանի մեջ իրանց աշխատակից եյին դարձնում լեզգիներին: Բազմաթիվ հայ գյուղեր կործանվեցին, հազարավոր մարդիկ գերի տարվեցին և վաճառվեցին իբրև ըստրուկներ: Այս դժբախտությունների պատճաոը Յեսային եր համարվում, ուստի և սա, Մինաս վարդապետի ասելով, «թշվառապես վերջացրեց իր կյանքը»[1]), գուցե սպանվեց կամ ինքնասպանություն գործեց: Այս դեպքը տեղի յեր ունենում 1728 թվականին, ուրեմն Ղարաբաղի հայ զինվորությունը միաժամանակ կորցնում եր իր յերկու սպարապետներին ել։
Այստեղ, Հյուսիսային Ղարաբազում ել, սպարապետի մահը նշանակում եր նույնը, ինչ եր Հարավայինում-սկիզբ վախճանի, թեև տարբեր ուղղությոլններով: Յեսայուն հաջորդում ե Ավան յուզբաշին:
- ↑ Эзов, с. 459.