Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և դրա հետևանքները. հայ բարոնը՝ պարոն վաճառական, առևտրական գաղութներ։ Կիլիկիայի հզոր ազդեցությունը բուն Հայաստանի վրա։ Սրտագաղթերը դառնում են առևտրական։ Հայ առևտրական կապիտալը գերազանցորեն գաղութային յերևույթ . . . . . . . . . . .51

2.—16-րդ դար, Թյուրքիա և Նոր Իրան։ Հայ առևտրական կապիտալը Արաքսի ձախ ափին, Նախիջևանից դեպի արևելք։ Խոջայական գյուղեր և ավաններ։ Ինչու յենք դրանց կապիտալն անվանում խոջայական։ Ջուղա, նրա դիրքը առևտրական հաղորդակցությունների վրա 16–դարն իբրև նախնական շրջան Ջուղայի խոջայական կապիտալի։ Ջուղայեցիները Վենետիկում։ Նրանց ազդեցությունը պարսից արքունիքում։ Ջուղայի ավերակների նկարագրությունը։ Պարսկա-թյուրքական պատերազմները և Շահ-Արբաս Մեծ։ Հայերի հոժարակամ գաղթը Այսրկովկասում Ոսմանցիների գրաված տեղերից Պարսկաստան։ Շահ Աբբասի հաղթական արշավանքը ոսմանցիների դեմ։ . . . . . . . . . . . .54

3. Շահ Աբբասը Ջուղայում։ Հայ ժողովրդի մեծ զանգվածային բռնավորումը Արարատյան յերկրից Պարսկաստան Ջուղայի խոջայական կապիտալը Սպահան փոխադրելու համար։ Շահ Աբբասի հոգացողությունները ժողովրդական այդ աղետը մեղմացնելու համար։ . . . . . .63

4. Նոր Ջուղա, նրա կառուցումը, խոջայական համայնքը, պատմական նշանակությունը։ Նոր ջուղայի խոջայական կապիտալը թագավորական կապիտալ։ Շահ Աբբասը և Ջուղայի խոջաները. ընկերական առևտրական գործեր, հասարակական և ընտանեկան հարաբերություններ: Խոջաները միջազգային առևտրի մեջ. I Հատվածներ Ջաքարիա Ագուլեցու Որագրից. II Սաֆար և Ֆրանսիացի — խոսակցություն. III Պետտոն Տուրնըֆոր և հայ խոջայական կարավան։ «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ» գիրքը միջազգային աոևտրի ուղեցույց։ . . . . . . . . . . . .66

5. Խոջայական կապիտալի խոշոր կուտակումներ Նոր Ջուղայում։ Որինակներ։ Կապիտալից դեպի պետական ծառայություն։ Հայ խոջաները պարսից կառավարության դեսպաններ։ Արվեստը Ջուղայում ապարանքներ, պատկերագրություն, Մինաս վարպետ– Ջուղայեցիություն: Խոջայական կապիտալը և հայկական տպագրությունը։ Մեկենասություն և նրա հետևանքները . . . . . . . . . . . . . . . . .76

6. Խոջայական կապիտալի աշխարհագրությունը։ Յերկու գլխավոր ուղղություններ - դեպի հարավ, Հնդկաստան և դեպի հյուսիս, Ռուսաստան։ Հնդկաստան և գոհարավաճառություն։ Անգլիական կապիտալը դաշնակից հայ խոջայական կապիտալի հետ Հնդկաստանում։ Արտոնագրեր Խոջա Փանոսը մեղեսիկ անունով գոհարի մենավաճառի տեր Հնդկաստանում։ Մէ խոշոր ադամանդի գնման պատմություն։ Մարկոս անունով հայի ընծան անգլիական թագավորին գոհարներով Հնդկաստանից։ Գոհարեղեններից կազմված մի հարստության ցուցակ։ Մի հայ գոհարավաճառի անհաջողությունը Վենետիկում։ Հայ առևտրական ընկերություններ և նրանց խոշոր վաստակները։ Խոջա Հուսեֆ։ Շահրիմանյաններ։ Հայերը հիմնադիրներ Կալկաթա քաղաքի։ . . . . . . . . . . .82

7. Հայ խոջաներն Ռուսաստանում։ Նրանց առևտուրը Մոսկվայի վաճառական թագավորների հետ։ Ջուղայի վաճառականական ըկերության բանակցությունները ցար Ալեքսեյի հետ։ Զաքար Սահրադյան և նրա մատուցած ընծան։ Ստեփան Ռամադանեցի և Գրիգոր Լուսիկյան՝