Էջ:Khoja Capital.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հավատարմատարներ նույն առևտրական ընկերության։ Արտոնությունների պայմանագիր, անգլիայի Թովմաս Բրայտը լիազոր ներկայացուցիչ ընկերության, Պետրոս Մեծ և հայ խոջաները։ Վոլգայի ճանապարհը. Աստարախանի կարևորությունը Պարսկաստանի առևտրի համար ....89

8. Հայ խոջայության մեջ առաջավոր տարրեր, վորոնցից կազմվում ե այն խավը, վորին տրվում ե ինտելիգենտ անունը։ Նոր Ջուղայի դրության փոփոխումը 17-դ դարի յերկրորդ կիսում. կառավարական կեղեքումներ, կրոնական հալածանքներ։ Դժգոհություն, վոր տանում ե դեպի ազատագրական գաղափարը։ Հայ կղերական դիվանագիտության հին հավատը Յեվրոպայ խաչակրության մասին, վոր պիտի գա հայերին ազատելու համար։ Հռոմի պապի դերը։ Կաթոլիկ պրոպագանդը Հայաստանում։ Լուի 14–դ․, ֆրանսիական առևտրական կապիտալի մրցությունն Արևելքում անգլո–հոլլանդական առևտրական կապիտալի դեմ, վորին դաշնակցած եր հայ խոջայական կապիտալը։ Ջանքեր կաթոլիկացնելու հայերին և այդպիսով Ֆրանսիայի կողմը գրավելու հայ խոջայությունը։ Լուի 14—դ և Նախիջևանի գավառի հայ ունիթորները։ Դիվանագիտական հարաբերություններ պարսից կառավարության հետ այդ կաթոլիկներին պաշտպանելու համար։ Փորձ պարսից կառավարության ձեռքով վոչնչացնելու Ջուղայի խոջաներին։ Մեծ վեզիրի պատասխանը։ Վեճ առևտրական մեծ ճանապարհների համար։ Մարսելի հարցը։ Հայ խոջաները պարսկական առևտուրը հանում են Մարսելի ճանապարհից և տանում են դեպի Հնդկական Ովկիանոսը և դեպի Կասպից ծովը։ Լուի 14-դը, իբրև հակադրություն, ուժեղացնում եր կաթոլիկ պրոպագանդը։ Յեզվիտները Հայաստանում։ Խստացվում ե, կաթոլիկությունն ընդունելու դեպքում, ազատություն անհավատների լուծից։ Պայքար կաթոլիկ և լուսավորչական կղերի մեջ, նմուշներ։ Ֆրանսիական տեղեկագիր Պարսկաստանի և Հայաստանի առևտրի և հայ վաճառականության մասին։ . . . . .94

9. Առևտրական շահերը Թյուրքիայում։ Ֆրանսիան և Լըվան։ Կապիտուլասիոններ, Ֆրանսիան Թյուրքիայի մշտական բարեկամ։ Առևտրական մեծ ճանապարհների հարցը և Լուի 14-դի նոր պահանջները Թյուրքիայից։ Դիվանագիտական միջադեպ և թյուրք դիվանագիտության դիմադրությունը։ Ֆրանսիայի առևտրական կապիտալը պահանջում ե պատերազմ Թյուրքիայի դեմ։ Լուի 14-դը խաչակրություն ե ուզում սկսել Թյուրքիան կործանելու և Արևելքի քրիստոնյաներին ազատելու համար: Դիվանագիտական միջադեպը հարթվում ե, Թյուրքիան մասնակի բավարարություն ե տալիս Ֆրանսիայի պահանջներին: Բայց խաչակրությունը մնում ե Լուի 14-դի համար պալատական ժամանց։ Նրա գործակալները շրջում են Արևելքում և ամեն տեղ քրիստոնյաներին ավետում են ֆրանսիական մոտալուտ ազատագրական արշավանքը։ Այդ գործակալներից յերկուսը յերևան են գալիս Եջմիածնում։ Հակոբ կաթողիկոսը և Յերևանի յեզվիտ քարոզիչները։ Կաթողիկոսը թեքվում և դեպի կաթոլիկություն՝ այդ միջոցով Հայաստանն ազատելու համար։ Անհրաժեշտություն դիմելու Հռոմի պապին։ Նախընթաց յերկու փորձերը։ Պիսկոպո կրոնավորը և Պետիկ հայ կաթոլիկը Եջմիածնում։ Հակոբ կաթողիկոսը հանդիսավոր կերպով ընդունում ե կաթոլիկություն: Պիսկոպոն և Պետիկը Վիեննայում, ուր դիմումներ են անում ավստրիական կայսրին հայերի ազատության մասին: Պիսկոպոյի մահը, 1678-ի գաղտնի ժողովը Եջմիածնում: Հակոբ