Էջ:Khoja Capital.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ զօրամասերի կազմակերպելու համար: Վախթանգը հայ ցրված ույժերի հավաքող։ Լեզգիները վերցնում են Շամախին և Պետրոսը, արդեն կայսր համայն Ռուսաստանի, շտապով ձեռնարկում ե ձեռնարկել պարսկական արշավանքին։ 1722 թվականը։ Աղվանները առաջանում են մինչև Սպահան և վերցնելով Ջուղան, պաշարում են մայրաքաղաքը: Միաժամանակ՝ լեզգիները արշավում են Ղարաբաղ։ Թալանի և գերեվարության տեսարանները։ Առաջին յելույթ հայ զինվորության լեզգիների դեմ Չարաբերդ գավառում (Մեծ Սղնախ)։ Այս զինվորության չորս գլխավորների նամակը Պետրոս կայսրին: Վախթանգի առաջին արշավանքը Գանձակ։ Վրացական թալան: Յեսայի կաթողիկոսը Վախթանգի հետ Թիֆլիսում. խորհրդակցություններ Պետրոս կայսրին դիմավորելու մասին վոր արդեն հայտնել եր թե գալիս ե իբր թե քրիստոնյաների ազատելու համար։ Վախթանգի յերկրորդ արշավանքը Գանձակ։ Յեսային հայ զորքերի առաջնորդ։ Հայ–վրացական զորքերի միավորումը Գանձակի տակ։ Հանդեսներ, վոգևորություն։ Հատվածներ Յեսայի կաթողիկոսի և Մինաս վարդապետ Փարվեզյանի գրություններից։ Միևնույն ժամանակ Վախթանգի վորդի Շահնավազը զինվորական կազմակերպություններ ստեղծում Հարավային Ղարաբաղի համար խոջյական կապիտալի ներկայացուցիչ Ստեափանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Դավիթ բեկի գլխավոր հրամանատարությամբ: . . . . . . . . 273

8. Պետրոսը պարսկական արշավանքի սիզբից վոչ «փրկիչի» փետուրներով զարդարված, այլ իր իսկական, իմպերիալիստական կերպարանքի մեջ: Հրահանգներ Վախթանգ թագավորին։ Քրիստոնյաների «փրկիչը» իրան հայտարարում ե Պարսկաստանի բարեկամ, նրա ամբողության պահապան և յեթե այժմ արշավում ե Պարսկաստան, այս վոչ թե նվաճումներ անելու համար ե, այլ Շահի դեմ ապստամբվածներին պատժելու համար ե։ Այսպես հանդիսավոր կերպով հայտարարվում եր Արևելքի ժողովրդներին ուղղած հրովարտակի մեջ։ Իսկ դիվանագիտական ճանապարհով նա պահանջում եր Շահից, վոր իբր փոխարինություն իրան զիջվեն Դերբենտը, Բագուն, Գիլանն ու Մազանդարանը։ Պետրոսի նամակը Վախթանգին և վերջինիս պատասխանը։ Պետրոսը Դերբենտում։ Վերադարձն Աստրախան։ Հյուսեյին Շահի վորդի Թահմազը, վոր փախել եր Սպահանից Հյուսիսային Պարսկաստան և իրան այդտեղ Շահեր հայտարարել, համաձայնեց Պետրոսի առաջարկության և Իզմայիլ բեկին դեսպան նշանակեց պայմանագիր կնքելու համար, բայց հետո հրաժարվեց այդ մտքից։ Պետրոսը, առանց այդ համաձայնության ել, գրավել ե տալիս Ռաշտը և այդպիսով հափշտակում ե Գիլանն ու Մազանդարանը։ 1723 թ. սեպտեմբերի 12–ի ռուս-պարսկական դաշնագիրը, ստորագրված կաշառված Իզմայիլ-բեկից, բայց մերժված Շահի կողմից։ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 284․

9. Վախթանգը Գանձակի տակ սպասում ե Պետրոսի տեղեկության, վոր գնա միանալու նրա հետ։ Նրա նամակը։ Հիասթափում և հուսահատություն Պետրոսի վերադարձի հետևանքով։ Իվան Տոլստոյի դեսպանությունը Թիֆլիսում։ Նորանոր աղաչանքներ Վախթանգի կողմից հատված Փարվեզյան վարդապետի նամակից։ Հետևանքները վրացիների և հայերի համար։ Համիսլամական ճակատ ռուսներին բերող քրիստոնյաների դեմ։ Կախեթի Մհամմեդ—Ղուլի խան թագավորի ջանքերը հաշտություն խոսելու հայ զորքերի Սղնախի և Վախթանգի հետ։ Յերկուսի