Էջ:Khoja Capital.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չելեպի Քոմուրճյան իբրև նախատիպ արևմտահայ ինտելիգենտի։ Ամիրայական կապիտալ։ Սառաֆությունը ծնունդ թյուրքաց պետական ռեժիմի։ Ազգաբնակության կեղեքման սիստեմ և վաշխառուական կապիտալն իբրև գործիք այդ սիստեմի։ Գավառների կառավարիչ փաշաները հայ սառաֆների ճանկերում։ Կեղեքումներով դիզված հարստություններ Սառաֆների գործունեյության նկարագիր։ Թե ինչպես եյին նրանք կեղեքում մայրաքաղաքում։ Վաշխառուական կապիտալի իշխանությունը մեծ վեզիրների, անգամ սուլթանների վրա։ Սառաֆությունը հայ ամիրայական դասակարգի ամենաստվար բաղկացուցիչ մասը։ Ամիրայական բռնակալ ույժը հայ համայնքի մեջ: Ագգային իշխանություն և պայքարներ պատրիարքական աթոռի շուրջը: Այդ պայքարները սրում են դասակարգային հակադրությունները և վերջր ձուլվում են դասակարգային կռվի մեջ։ Ամիրայական կապիտալի բնույթը համեմատությամբ խոջայական կապիտալի: Նրա ծոցում կարող եր առաջանալ խաղաղ առաջադիմության գաղափարով սնվող, գրական-հրապարակախոսական ինտելիգենցիա, վորի նախատիպն եր Յերեմյա Չելեպին։ Ւսրայել Որին - հակապատկեր: Առաջին քաղաքական–հեղափոխական ինտելիգենտը հայերի մեջ: Նրա պակասությունները նրան հաջորդած հայ հեղափոխական ինտելիգենցիայի պակասություններն են։ Որին իբրև առաջին աղբյուր հայ ժողովրդի համար այն սարսափելի համբավի, թե իբր նայե, վոր տանում ե ռուսներին մահմեդական Արևելքը նվաճելու համար: Որիի դրական հատկություններն իրան հաջորդած հայ քաղաքական գործիչների համեմատությամբ։ ... ... .. .... ....244

6. Պարսկաստանի դրության վատթարացումը։ Ներքին կատաղի կրոնական կռիվներ շիաների և սյուննիների մեջ։ Ավղանների շարժումներն Արևելքում և կովկասյան ցեղերի արշավանքներն Այսրկովկասում։ Ռուս թյուրքական ձգտումների բաղխումը Կասպից ծովի ափին։ Վոլինսկու դեսպանությունը Պարսկաստան։ Մինաս վարդապետի գործուղումը Հայաստան։ Եջմիածին և Գանձասար։ Յեսայի կաթողիկոսի խանդավառ վոգևորությունը Պետրոսի ուղարկած հուսադրության և խոստումների առիթով։ Նրա առաջին աղերսական նամակը Պետրոս թագավորին մի ամբողջ զինակցական դաշինք: Վոլինսկին Պարսկաստանի մասին։ Խորհուրդ ե տալիս ոգտվել նրա ծայրահեղ թուլությունից և նվաճումներ կատարեր Վախթանգ թագավոր վրաց և նրա կողմից թիֆլիսեցի Հայ Փարսադան—բեկը Վոլինսկու մոտ Շամախում։ Յեսայի կաթողիկոսը Մինաս վարդապետին իր թշնամիների մասին։ Յերից Մանկանց վանքի հակաթոռ կաթողիկոսությունը։ Եջմիածնի շահադիտական հակառակությունը հարուստ Շտմախու թեմի համար։ Յեսայի կաթողիկոսի հաշտեցնող քաղաքականությունը։ Պետրոս թագավորի շրջաբերական հրովարտակը Զմյուռնիայի խոջայական կապիտալի յերեք խոշոր ներկայացուցիչներին այն ե՝ Պետրոս, Աբրահամ և Ստեփան Աբրոներին մեծամեծ առևտրական արտոնություններ շնորհելու մասին, վորպեսզի նրանք առևտուր անեն Ռուսաստանի հետ։ . . . . . . . . . . . . . . . . . . . .259

7. Վախթանգ թագավորի վերադարձը Վրաստան և նրա դերը հայ վրացական հարաբերություների մեջ։ Զինակցություն և միացած զինական– ազատագրական շարժում ռուսաց ցարի հովանավորության տակ Թիֆլիսի հայերի զինվորագրումը։ Այստեղից կադրեր՝ Լեռնային Ղարաբաղում