Էջ:Khoja Capital.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ աշխարհն ուզում եր մեռնել իր կրոնի համար և ամենքը վազում եյին դեպի պատերազմի դաշտը, ինչպես վոչխարները՝ դեպի աղը։ Այս բանաստեղծություն ե, վոր յերբեք չի պակասել կղերական դիվանագիտության՝ թե իրան և թե ուրիշներին խաբելու համար։ Ղազար Փարպեցին տալիս ե նույն Վարդանանց պատերազմի նկարագրությունը և մենք այդտեղ տեսնում ենք ավատական իշխանների հրամանով Ավարայրի դաշտը քշված ճորտ գյուղացիների ամբողջ զանգվածներ, վորոնք փախչում են դաշտից պատերազմը դեռ չսկսած։[1]

Ավատական Հայաստանը քարուքանդ յեղավ այդ ապստամբությունից, վորը պարսիկները ճնշեցին ամենայն անգթությամբ։ Բայց կղերական դիվանագիտությունը վոչ սարսափեց այդքան զոհերից, վոչ խրատական դասեր առավ ժողովրդական մեծ աղետից։ Յեկեղեցու մեջ կար մի գիրք, վոր կղերի մեծագույն նեցուկներից մեկն եր կազմում և վորի անունն եր «Տոնացույց»: Այդ գրքի մեջ մտցվեց այսպիսի հիշատակություն. «Սրբոց Վարդանանց զորավորացն մերոց հազար երեսուն եվ վեց վկայից, որք կատարեցան ի մեծի պատերազմին»:[2] Կղերական դիվանագիտությունն այս շնորհն եր անում կոտորված ժողովրդին և այնուհետև կարող եր հանգիստ շարունակել իր վարքագիծը:[3]

7.

Այլևս կարիք չկա, վոր մենք շարունակենք պատմական վորոնումները մեր ընտրած նյութի վերաբերմամբ։ Շարունակել` կնշանակեք վերլուծել մեր պատմության մի խոշոր մասը հինգերորդ դարից հետո, մինչև մեր որերը։ Այսոր մեր առջև այդպիսի խնդիր չկա։ Մեր կատարած ուսումնասիրությունն ել, կարծում ենք, միանգամայն բավարար ե, վորպեսզի ընթերցողին պարզ լինեն մեծ և ճակատագրական յերևույթի յերեք գլխավոր հանգամանքները սկզբնավորությունը, հայ կղերական դիվանագիտության վերաբերմունքը` դեպի բյուզանդականությունը և վերջինիս վերաբերմունքը դեպի իր կրոնակից Հայաստանը։

Ինչ վոր տեսանք մինչև այժմ, նույնը կրկնվում ե և այսուհետև յերկար և յերկար դարերի ընթացքում։ Յեվ չի ել կարելի ասել, թե հոգևորականությունն այսպիսի ղեկավարող դեր յերկրի

  1. Ղ. Փարպեցի, յեր. 153
  2. Եջմիածնի Որացույց 1927 թ, յեր. 35
  3. Միևնույն Որացույցը Վարդանանց պատերազմից 1464 տարի հետո 1915-ի տեղի ունեցած կոտորածներին վերաբերվում եր այսպես. «Տօն ազգային Յիշատակ բիւրաւոր նահատակաց յընթացս համաշխարհային պատերազմի. յեկեղեցիս Հայաստանեայց կատարել հոգեհանգիստ» (յեր. 67)