Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքական ճակատագրի վերաբերմամբ խաղացել ե շնորհիվ այն հանգամանքի, վոր նա՝ քաղաքական իշխանության անկման և վոչնչացման շրջաններում յեղել ե հայ ժողովորդի պաշտոնական ներկայացուցիչը։ Նախ՝ այս հանգամանքը բացասում են մեր 4-րդ և 11-րդ դարերը, վերջինս Անիի թագավորության մեջ, յերբ գոյություն ուներ թագավոր (Գագիկ), բայց խաղալիք եր Պետրոս կաթողիկոսի ձեռքում, մի շահամոլ և զզվելիորեն ագահ կղերականի, վոր միացած մի քանի ավատական տերերի հետ՝ վաճառեց Հայաստանի այդ գավառային անկախությունը բյուզանդացիներին, բայց և այնպես, կղերական գրականության մեջ վոչ միայն չե ստացել վորևե կշտամբանք այդ պժդալի գործի համար, այլ դեռ զարդարվել ե հրաշագործ սուրբի («Գետադարձ») լուսապսակով։ Յերկրորդ՝ խնդիրը ներկայացուցիչ լինելը կամ չլինելը չե։ Խնդիրը սկզբունքն ե, բովանդակությունը, ընբռնումն ե, աշխարհայացքը։ 19–րդ և 20-րդ դարերում մենք ունենք մի շարք փաստեր, յերբ կղերական դիվանագիտության վարիչները հոգևորականներ ել չեն, այլ աշխարհականներ, անգամ այնպիսիները, վորոնք համարում եյին իրենց «սոցիալիստ»:

Մեզ մնում ե յերևույթի ամրողջ տևողականության վերաբերմամբ պատմական ճշտությունը պահպանած լինելու համար, վերցնել Բյուզանդականություն տերմինը և նրա տեղ դնել քրիստոնյա Յեվրոպա։ Եյությունն, այս փոփոխումից, մազի չափ չի վնասվի յերկու կողմերի համար և դրությունը կմնա հավերժական – մի կողմը, այն ե հայ կղերական դիվանագիտությունը, լացող մուրացկան՝ «Քրիստոսի սերին», իսկ մյուս կողմը, քրիստոնեյական դիպլոմատիան, ստախոս, խաբեբա, դավաճան, ազգերի արյունը առևտուր դարձնող, ինքն ել վաճառվող մի բոզ։

Թե վորքան չարաղանդ մի մոլություն եր հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը, – այս հանգամանքն ել հայոց պատմությունն ընդգծել ե մի շարք խոշոր փաստերով։ Առաջին փաստը մենք տեսանք – Պապ թագավորը՝ զոհ։ Նրանից հետո ել հայ իրականության մեջ յերևացել են գործիչներ, վորոնք հասկացել են, թե յերկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից և փոխադարձության լեզու գտնել հարևան ուժեղ, տիրապետող, բայց վոչ քրիստոնյա պետությունների հետ։ Պապից հետո յերկրորդ տեղը պատկանում ե Թեոդորոս Ռշտունուն (7-րդ դար), վորը զզվելով Բյուզանդիայի խարդախ քադաքականությունից