Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ ընդունել ե Վենետիկի դոժը, թե նրանք առևտուրն արել վերջացրել են և ուղևորվել են հայրենիք: Այս դեսպանն ել ցույց ե տալիս, թե վորքան նշանավոր դիրք ունեյին ջուղայեցի խոջաները պարսից արքունիքում։ Նրանք եյին, վոր հաջողեցրին դեսպանի ընդունելությունը Շահի վորդու մոտ: Այս ժամանակներն ել ջուղայեցի խոջաներին տեսնում ենք պարսից կառավարության գաղտնի դիվանագիտական հանձնարարություններ կատարելիս։ Այսպես, նրանցից յերեք հոգի գնում եյին Վենետիկ հայտնելու, թե պարսիկները պատրաստվում են պատերազմի ոսմանցիների դեմ, բայց ոսմանցիները վախում են, թե այդ պատերազմն առիթ կդառնա, վոր քրիստոնյաները (վենետիկցիները) հարձակվեն իրանց նավատորմի վրա:[1]:)

Յեվ այսպես, ջուղայեցիները 17-րդ դարում լավ առևտուր եյին անում, հարստանում եյին, բայց նրանց կապիտալը դեռ հասարակական նշանակություն չուներ։ Հարստություններ եյին դիզվում հարստությունների վրա։ Ավանդապահ, պապերի որինակին հետևող, ջուղայեցիները մնում եյին հարազատ զավակներ պարսկահայկական իրականության։ Թվում եր, թե խոջայական կապիտալը պիտի բացառություն կազմե ընդհանուր հայ առևտրական կապիտալի վիճակից, չպիտի գաղութայնանա, միշտ իր հայրենի ժայռերի վրա արմատավորված, խոջայական դարձած մանավանդ նրանով, վոր իր ներսում ստեղծել եր խոջաների կառավարություն։ Ջուղան մի փոքրիկ, առանձնացած, իր զուգակիցը չունեցող վաճառականական ինքնավար համայնք եր խոջաների վարչության տակ։

Ջուղային առանձին կարևոր առևտրական նշանակություն տալիս եր նրա աշխարհագրական դիրքն այն մեծ ճանապարհի վրա, վոր կապում եր Միջին Ասիան, Իրանը Սև ծովի արևելյան ավազանի և Կովկասի մեծ ճանապարհների հետ։ Ջուղայի առջևն ե, վոր Արաքսի աջ ափը ներկայացնում ե հարմարություն, վոր հյուսիսից յեկող միջազգային ճանապարհը շարունակի իր ուղղությունը դեպի Թավրիզ՝ մեծ առևտրական շահաստանը և դեպի այլ կողմեր։ Ջուղան այսպիսով դառնում ե մի մեծ կայան այդ ճանապարհի վրա, ապրանքների մի մեծ պահեստանոց։

Բայց, յեթե միայն աշխարհագրական դիրքը լիներ տնտեսական յերևույթներ ստեղծողը, մենք պիտի տեսնեյինք Փյունիկեն, Կարթագենը, նույն իսկ և Ջուղան իրանց նախկին առևտրական

  1. Հ. Ալիշան- «Հայ-Վինետ», Վենետիկ. 1895, յեր. 370-372.