նշանակության մեջ, անկախ այն հանգամանքից, թե ինչ ժողովուրդներ եյին ապրում նրանց մեջ։ Բայց աշխարհագրական դիրքի հետ պիտի միանա և մարդկանց առանձնահատուկ ընդունակությունը տնտեսական վորոշ յերևույթ արտաբերելու համար։ Այս կողմից ջուղայեցիները կազմում են հայ դարավոր իրականության մեջ մի այնպիսի բացառիկ վաճառականական յերևույթ, վոր իրավունք ե տալիս նրանց նմանեցնել, հայկական, իհարկե, չափանիշով, փյունիկեցիներին և կարթագենացիներին, այնքան նրանք ճարպիկ եյին ու ճարտար, այնքան հեռագնաց, շահագետ ու շահամոլ, ագահ ու խորամանկ։ Թեև մի բուռն համայնք, ամփոփված մի գյուղի կամ առ առավելն մի գյուղաքաղաքի մեջ, ջուղայեցին ուներ իր հատուկ գավառաբարբառը, կանոնավորված, նուրբ արտահայտություններով և ճշտություններով` հարմարեցրած մի առևտրական լեզու դառնալու պահանջներին: Ջուղան ուներ և իր սեփական, չգերազանցված արվեստը գծերի քանդակում քարի վրա և այդ արվեստով, վորի նրբությունները, ճոխություններն ու հերյուրական խոյանքների համարձակությունն այսոր ել զարմացնում են տեսնողներին, նա զարդարում եր իր գերեզմանաքարերը, մնալով, սակայն, քանգակագործության մյուս ճյուղերում կատարյալ բարբարոս` ճաշակի և ըմբռնման տեսակետից։
Խոջայական կապիտալի այս նախնական շրջանի մասին մեր հասկացողությունն ընդլայնելու ոժանդակ միջոց կարող ե դառնալ և Ջուղայի, իբրև այդ կապիտալի ամենագլխավոր ներկայացուցչի, ինչ տեսակ բնակավայր յեղած լինելու հարցը։ Մենք կտանք մի փոքրիկ կտոր այն նկարագրությունից, վորի մեջ մի ճանապարհորդ ներկայացնում ե Ջուղայի ավերակները:
«Հին Ջուղայի տեղը,-գրում ե նա,-ներկայացնում ե կարմիր ժայռերով պատած մի խորախոր ձորակ, վորի միջով հոսում ե Արաքսը և սորա ձախ ափումն եր դժբախտ գյուղաքաղաքի աւվերակները։ Ձախակողմյան ժայռի ճակատին, նոր գյուղի դեմ, յերևում ե ահա մի հին բերդ, վորի պատերը դեռ ևս սեպացած մնում են։ Այս բերդից ցած Արաքսը բավականին մոտենալով ժայռին, կազմում ե մի նեղ անցք, վորի վերա յերևում են գյուղաքաղաքի արևելյան դարպասի պատերը։ Սորանից փոքր ինչ դենը սկսվում են ավերակները, վորոնք ցրված են վոչ միայն տափարակի վերա, այլ նաև ժայռի սեպերի և լանջի վերա։ Միայն այս վերջին շինություեները, նույնպես և մի քանի գմբեթաձև մատուռներ, վորոնք կարծես բևեռված լինին ժայռի ճակատին, այնբան փոքրադիր են, վոր տեսնողը զարմանում ե, թե ինչպես եյին բնակվում այդ շինությունների մեջ, ուր յեթե մարդ ցանկանար մտնել, նախապես պետք ե վոզնի դառնար և ապա թե կարողանար ներս սողալ: Նույնպես զարմանալի յե, թե ինչպես եյին շրջում այդ ժայռոտ լեռան ճակատում, ուր կարող են պտտել միայն այծյամները։ Ցածի ավերակների վորոշ կերպարանքը կորել ե և հարդվել, բայց նոցա մեջ դեռևս կանգնած են յերկու բազմասենյակ մեծ շինություններ,