Էջ:Khoja Capital.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձորը, վոր յենթակա յե ոսմանյան հարվածներին ու չի կարող համարվել ապահով և անվիճելի պարսկական սեփականություն. այսպիսի մարդիկ մշտապես պիտի իր, Շահի ձեռքին լինեն, վոր նրանց գործածե, նրանցով հարստանա։

Ջուղայի վիճակն այսպիսով վորոշված եր, — նա պիտի փոխադրվեր Պարսկաստան։ Յեվ նա միայն։ Պատերազմական գործողությունները դեռ հաղթանակներ եյին բերում պարսիկներին։ Բայց յերկու տարուց հետո դրությունր փոխվում եր։ Թյուրքիան կարողանում եր փոքը ինչ զսպել ներքին անիշխանությունը և զորաժողով լինել պարսից Շահի դեմ։ Սա ամենալավ յելք համարում եր նահանջել, անցնել Արաքսի աջ ափը: Իսկ իր նվաճումներն Արարատյան յերկրում և նրա շրջականերում պաշտպանելու համար զորք ու զորություն չեր թողնում, այլ անապատի սարսափը։ Թշնամին այլևս չպիտի կարողանար մտնել այդ յերկիրները, վորոնք, ամայարած լինելով, չպիտի կարողանային կերակրել նրան։ Ամբողջ ազգաբնակությունը, հայ, թուրք թե քուրդ, դառնալով գործիք մի այդ տեսակ ռազմագիտական նկատառման, պիտի գլխովին յենթարկվեր բռնի տեղահանության և քշվեր Պարսկաստան։ Բայց գործողը միայն ռազմագիտությունը չեր։ Կասենք ավելին: Ռազմագիտությունը միայն պատրվակ եր։ Իսկական նպատակը հայ խոջայական կապիտալը հափշտակել, տանելն եր։ Յեվ տանողի նրբամտությունն այնպես եր դատել, թե խոջաները մենակ չգնան գերություն, այլ շրջապատված ժողուվրդի հոծ բազմությամբ։ Մեծ եր այս բռնադատությունը. դժվար եր նրան գլուխ բերելը, բայց խոջայական կապիտալն այնքան թանկագին եր Իրանի տիրոջ համար, վոր նա կանգ չառավ վոչ մի արգելքի առաջ, միայն թե այս լինի մեկն այն խնամառատ հոգացողություններից, վորոնրով Շահ-Աբբասն աշխատում եր վոսկեզոծել Ջուղայի քանդումը և տարագրումը։

Տեղահանությունը կատարվեց 1603 թվի աշնանը։ Նա, իհարկե, սոսկալի ժողովրդական դժբախտություն եր։ Յեվ զուր չեր աղետալի շարժման ականատես վարդապետի վողբը հառաչում.

Ափսոս քեզ հայոց խղճուկ ժողովուրդ,
Ցիրուցան ելար անմեղ անխորհուրդ
Գերի գնաման աք դեպի Խորասան
Քաղցած ու ծարավ, տկլոր, թշվառական։[1]


Այս ճիշտ և ճիշտ այսպես եր, ժողովրդական թշվառություն։ Բայց այս անխորհուրդ չեր։ Կոտորվելով, աջ ու ձախ հարյուրավոր

  1. 1 Ա. Միանսարյանի –– «Քնար Հայկական», Պետեր. 1868, յեր. 134